«Մանկական Եվրատեսիլի» մեր մասնակիցը բացահայտված է, Գոհար Ավետիսյանը՝ ֆիլմում, Garou-ն՝ Երևանում, հայտնի դերասանները 20 տարի անց պսակադրվեցին․ Instagram-ը՝ այս շաբաթ

20:30   27 սեպտեմբերի, 2026

Այս շաբաթ առանձնացրել ենք մի քանի հետաքրքիր լուսաբանում, որոնք տեղ են գտել NEWS.am STYLE-ի ինստագրամյան էջում։ 

Սեպտեմբերի 22-ին Երևանը կրկին դիմավորեց Գարուին՝ ֆրանս-կանադացի երգչին, որը միլիոնավոր մարդկանց հայտնի է «Փարիզի Աստվածամոր տաճարը» ներկայացման մեջ Քվազիմոդոյի դերակատարմամբ։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

Սա արտիստի առաջին այցը չէ Հայաստանի մայրաքաղաք, բայց յուրաքանչյուր համերգ նոր հանդիպման է նման։ Այս անգամ Գարուն բեմ բարձրացավ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում և առաջին իսկ րոպեից լեփ-լեցուն դահլիճը լիցքավորեց իր կենսունակ, անդիմադրելի էներգիայով։

Ծրագիրն իսկապես հարուստ էր. բլյուզ, ռոք, Գարուի սեփական երգերը և Շառլ Ազնավուրի ստեղծագործությունները. արտիստը ազատորեն շարժվում էր ժանրերի և տրամադրությունների միջև։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

Համերգից հետո Գարուն իր տպավորություններով կիսվեց իր Instagram-ում՝ հրապարակելով լուսանկարներ Երևանից և գրելով. «Երևան, ինչ ուրախություն է կրկին հանդիպել այսքան երկար ժամանակ անց: Շրջագայությունը սկսվեց ընդամենը մեկ շաբաթ առաջ, և ինձ համար, հատկապես, պատիվ է կրկին հանդիպելու հնարավորություն ունենալը և ամեն երեկո այդքան հյուրընկալ և կրքոտ հանդիսատեսի տեսնելը»:

«Մանկական Եվրատեսիլ 2026» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի 13-ամյա Naré-ն․ այս շաբաթ Առաջին ալիքը հայտարարեց մեր մասնակցի անունը և հատուկ շնորհանդեսով ներկայացրեց այն երգը, որով Նարեն հանդես է գալու հեղինակավոր հարթակում։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

«Մանկական Եվրատեսիլը» տեղի կունենա հոկտեմբերի 24-ին, Մալթայում։

Գոհար Ավետիսյանը Երևանում մասնակցեց «Մեկ in Մեկ» ֆիլմի պրեմիերային։ Սա մոսկվաբնակ հայտնի դիմահարդարի կինոդեբյուտն էր, որտեղ նա մարմնավորում է գլխավոր հերոսուհուն։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

«Շարմ հոլդինգի» «Մեկ in Մեկ» ֆիլմի պրեմիերան կայացավ սեպտեմբերի 24-ին՝ «Կինոմոսկվա»-ում: Կարմիր գորգի փոխարեն հյուրերին սպասվում էր իսկական հարսանեկան արարողություն. Գոհար Ավետիսյանը կինոթատրոնի պատշգամբից նետեց իր ծաղկեփունջը, սակայն հաջողակը, որին հասավ փունջը, ոչ թե պետք է պատրաստվի իր հարսանիքին, այլ «Շարմ հոլդինգի» նոր ֆիլմի նկարահանումներին, որտեղ կմարմնավորի հերոսներից մեկին:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

Ֆիլմում կտեսնեք նաև մի շարք այլ հայտնի դերասանների՝ Մկրտիչ Արզումանյանին, Տոմա Պետրոսյանին, Անժելա Սարգսյանին, Մարինկա Խաչատրյանին, Արամ Կարախանյանին և այլ ճանաչված դեմքերի: Իսկ երգչուհի Սոնա Շահգելդյանը կրկին ծիծաղ կառաջացնի իր հումորային կերպարով. այս անգամ ֆիլմում կտեսնեք նաև նրա որդուն՝ Արթուրին, որը ևս ոգևորված էր իր առաջին դերի համար:

«Մեկ in Մեկ»-ի բեմադրող ռեժիսորը Դավիթ Բաբախանյանն է, գլխավոր պրոդյուսերը՝ Արման Միտոյանը:

Հայտնի դերասաններ Սամվել Դանիելյանն ու Սիրանուշ Լազյանը այս 
շաբաթ՝ սեպտեմբերի 26-ին, նշեցին իրենց ամուսնության 20-ամյակը, ու դա արեցին շատ հուզիչ ու հիշարժան ձևով։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

Զույգը, որը այս տարիների ընթացքում ձևավորել է գեղեցիկ ընտանիք՝ դառնալով հայկական շոուբիզնեսի ամենաօրինակելի ամուսիններից մեկը, պսակադրվելու հնարավորություն չէր ունեցել։ Նրանք այս կարևոր բացը լրացրին իսկական հարսանեկան արարողությամբ, որի ժամանակ Սիրանուշը փայլեց նուրբ հարսանեկան զգեստով, իսկ փեսացուն ընտրել էր սպիտակ կոստյում, որը գեղեցիկ կերպով համադրված էր սև վերնաշապիկի ու կոշիկների հետ։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)



© NEWS.am STYLE