Քենդալ Ջենների և Ջեյքոբ Էլորդիի փարիզյան զբոսանքն ավարտվել է պապարացիների հետ բախմամբ

10:55   30 սեպտեմբերի, 2026

Ջեյքոբ Էլորդին չի կարողացել դիմանալ լուսանկարիչների հարձակումներին, որոնք հետևում էին իրեն և Քենդալ Ջեններին՝ Փարիզում զբոսանքի ժամանակ: 29-ամյա դերասանը անձամբ դիմել է պապարացիներին և խնդրել դադարեցնել նկարահանումները, իսկ նրա մասնակցությամբ տեսանյութը արագորեն տարածվել է համացանցում։

элоп.jpg (71 KB)

«Էյֆորիա» ֆիլմի աստղը և Քենդալը դուրս էին գալիս «Հոթել Կոստես»-ից, երբ նրանց շրջապատել են լուսանկարիչները: Մի պահ Էլորդին կանգ է առել և, պապարացիներին ժեստ անելով, խնդրել սպասել։

элоп2.jpg (71 KB)

«Սպասեք, սպասեք, սպասեք: Կարո՞ղ ենք պարզապես հյուրանոց գնալ», - հարցրել է դերասանը: Այնուհետև նա շարունակել է հորդորել նրանց, որ զույգին հանգիստ թողնեն. «Ոչ մի նկար, պարզապես թողեք անցնենք: Պարզապես թողեք գնանք»:

элоп1.jpg (102 KB)

Էլորդին բռնել էր Ջենների ձեռքից, ապա գրկելով նրա իրանը՝ օգնեց նրան անցնել փողոցը: Քենդալը փորձում էր պաշտպանել դեմքը տեսախցիկների պայծառ լուսարձակներից:

Փարիզում իր զբոսանքի համար 30-ամյա մոդելը ընտրել էր ցածր դեկոլտեով մոխրագույն զգեստ և սև կրունկներ: Էլորդին ներկայացել էր սպիտակ վերնաշապիկով՝ սև տաբատի և լոֆերների մեջ: Ավելի ուշ նա արևային ակնոցներ հագավ։

элоп3.jpg (71 KB)

Դերասանի արձագանքը բուռն քննարկումներ առաջացրեց սոցիալական ցանցերում։ Որոշ օգտատերեր որոշեցին ծաղրել Էլորդիին՝ նշելով, որ Քենդալ Ջենների հետ հարաբերությունների մեջ լինելը ավտոմատ կերպով նշանակում է պապարացիների ուշադրության աճ։

«Տղան չի գիտակցում, որ Ջենների հետ է հանդիպում», - գրել է Ինստագրամի օգտատերերից մեկը։

«Դա նրա համար նորություն է, բայց նա սովոր է դրան», - հավելել է մեկ ուրիշը։

Այնուամենայնիվ, շատերը կողմ են արտահայտվել դերասանին և գովաբանել նրան՝ Քենդալին հետաքրքրասեր լուսանկարիչներից պաշտպանելու փորձերի համար։



© NEWS.am STYLE