Ռիհաննան Փարիզում կայացած Dior-ի ցուցադրությանը «գողացավ» բոլորի ուշադրությունը. նրա ոտքին փայլող ադամանդե ապարանջը գնահատվել է 1 միլիոն դոլար

14:34   30 սեպտեմբերի, 2026

Ռիհաննան կրկին ապացուցեց, որ կարող է ուշադրություն գրավել ոչ միայն աչքի ընկնող հագուստով, այլև շքեղ զարդերով: Փարիզի նորաձևության շաբաթվա ընթացքում Dior-ի ցուցադրության ժամանակ երգչուհին ոտքի կոճին կրում էր ադամանդե ապարանջան, որը, մասնագետների գնահատմամբ, կարող է արժենալ մինչև 1 միլիոն դոլար:

Աստղը Dior-ի ցուցադրության առաջին շարքում էր նստած․ նա ընտրել էր նորաձևության տնից ամբողջովին սև կերպար: Երգչուհին տպավորիչ աքսեսուարներ էր ավելացրել՝ ադամանդե ականջօղեր, մի քանի հաստ մատանի և, իհարկե, երեկոյի գլխավոր աքսեսուարը՝ ձախ կոճին փայլող ապարանջանը:

браслет.jpg (43 KB)

Վիկտորիանական ոճի ապարանջանը նախագծված է թենիսի ոճով և ունի հինգ կասկադային կախազարդեր, որոնք զարդարված են մեծ տանձաձև ադամանդներով:

Rare Carat ոսկերչական ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Աջայ Անանդը Page Six-ին ասել է, որ քարերի ընդհանուր քաշը կարող է հասնել 40 կարատի: Նա գնահատում է, որ ամենամեծ տանձաձև ադամանդներից մի քանիսը կշռում են 5-ից 7 կարատ:

браслет1.jpg (19 KB)

«Այս իրը աներևակայելիորեն հմայիչ և աչքի ընկնող է, բայց միևնույն ժամանակ արդիական ու նրբագեղ»,-նշել է փորձագետը։

Գույքի գնահատված գինը նույնքան տպավորիչ էր։ Անանդի խոսքով՝ հաշվի առնելով ադամանդների քաշն ու որակը, արհեստավորությունը և աչքի ընկնող դիզայնը, դրա մանրածախ գինը կարող է կազմել մոտ 1 միլիոն դոլար։

браслет2.jpg (106 KB)

Այնուամենայնիվ, Ռիհաննայի սերը ոտքի համար նախատեսված շքեղ զարդերի նկատմամբ նոր չէ։ 2024 թվականին երգչուհին Dior-ի ցուցադրության ժամանակ կրել է երկու ադամանդե ապարանջան իր կոճին։

2023 թվականին աստղը ուշադրություն գրավեց Լաս Վեգասում կայացած Ֆորմուլա 1-ի Գրան պրիում՝ ոտքին կրելով 400,000 դոլար արժողությամբ Jacob & Co. ժամացույց։ Նրա զարդերի հավաքածուն ներառում է նաև 14-րդ դարի տանձաձև ադամանդով մատանի, որի արժեքը կազմում է 600,000 դոլար։



© NEWS.am STYLE