Ժասմինն ու Անժելիկա Ագուրբաշը ցնցել են բաց զգեստներով

12:32   10 մարտի, 2014

Ռուսական հայտնի դիզայներ Վալենտին Յուդաշկինը ռուսական շոու-բիզնեսի բոմոնդին հավաքել է մարտի 8-ին նվիրված իր շոուին:

Շոուին մասնակցել է նաեւ Ալլա Պուգաչովան, ով բեմ չի բարձրացել, այլ տեղ է զբաղեցրել դահլիճում: Պրիմադոննան նորից գիրացել է, այդ պատճառով սեւ խիստ զգեստ է ընտրել:

Ցուցադրությանը եկել է նաեւ Մաքսիմ Գալկինը:

Հրավիրված հյուրերի շարքում առանձնացել են Անժելիկա Ագուրբաշն ու Ժասմինը: Անժելիկան դեմքին իջեցրած շղարշով խորհրդավոր եւ սեքսուալ անծանոթուհու կերպար է ստեղծել:

Իսկ Ժասմինի զգեստն այնքան բաց է եղել, որ նույնիսկ Իոսիֆ Կոբզոնը պարզապես չի կարողացել աչք կտրել երգչուհուց:

Քեթի Թոփուրիան նույնպես սեքսուալ կերպարի է հավակնել, սակայն ակնհայտորեն պարտվել է Ժասմինին ու Անժելիկային:

Հյուրերի թվում են եղել նաեւ Պոլինա Գագարինան, Յուլիա Սավիչեւան, Նատաշա Իոնովան, Նյուշան, Անի Լորակը, Քրիստինա Օրբակայտեն՝ ամուսնու հետ եւ այլք:

Հին ընկերոջն աջակցելու է եկել նաեւ Ֆիլիպ Կիրկորովը, սակայն իր նոր երգով բացելով համերգը՝ հեռացել է: Ըստ լուրերի, նա կորպորատիվ երեկույթից էր ուշանում:

Նյութը՝ Paparazzi.ru



© NEWS.am STYLE