13:30 30 սեպտեմբերի, 2026ՌեԱ փառատոնը՝ Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի աջակցությամբ, հայտարարում է ReA Academy Lab-ի բաց կանչը։ Եթե դուք պրոդյուսեր, սցենարիստ կամ վիզուալ արվեստագետ եք, ապա այս հնարավորությունը հենց ձեզ համար է։ Լաբորատորիայի մասնակիցների կազմում նախատեսվում է 5֊7 պրոդյուսեր, 5֊7 սցենարիստ և 15 վիզուալ արվեստագետ։
Վիզուալ արվեստագետների խմբում կարող են ընդգրկվել Concept Artist, Character Designer և այլ թվային արվեստագետներ։ Պրոդյուսերների թվում կարող են լինել անիմացիոն արտադրության, նախագծերի զարգացման կամ հարակից ոլորտներում գործող մասնագետներ։ Սցենարիստները պետք է զբաղվելիս լինեն կամ ունենան հետաքրքրություն զբաղվելու անիմացիոն նախագծերի կամ պատմությունների մշակմամբ։
Հիբրիդային մասնագիտական լաբորատորիան կանցկավի 4 շաբաթ, որից 3 շաբաթ՝ առցանց | 1 շաբաթ՝ Երևանում։ Ծրագիրը նախատեսված է միջին փորձառություն ունեցող մասնագետների համար, որոնք ցանկանում են զարգացնել իրենց կարողությունները դեպի ավելի բարձր, միջազգային մակարդակ։ Լաբորատորիայի նպատակն է խորացնել մասնագիտական կարողությունները, ծանոթացնել միջազգային արտադրական և համատեղ արտադրության գործելակերպերին և կապ ստեղծել Հայաստանի մասնագիտական միջավայրի ու միջազգային անիմացիայի ոլորտի միջև։
Նախատեսվում են վեց մասնագիտական ուղղություններով դասընթացներ՝
Ծրագրի միջազգային մասնագետ֊մենթորների հետ աշխատանքը իրականացվելու է բացառապես անգլերենով։ Տարիքային սահմանափակում չկա։ Համապատասխան մասնագիտական կրթությունը ցանկալի է, սակայն ընտրությունը հիմնված է առաջին հերթին մասնագիտական փորձի, աշխատանքի որակի, ներուժի և ծրագրին համապատասխանության վրա։
Ծրագրի ամբողջական նկարագրությանը, մասնակցության պայմաններին և անհրաժեշտ նյութերի ցանկին ծանոթանալու համար կարող եք դիտել բաց կանչի ամբողջական փաստաթուղթը:
Դիմումների վերջնաժամկետ՝ 01.10.2026, 23:59:
Հիշեցնենք, որ ReA Academy Lab-ի աջակիցներ ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ՝ ReA Academy Lab-ի շրջանակում սփյուռքահայ մասնագետների ներգրավման, նրանց մասնագիտական ներուժն ու փորձը Հայաստանի մասնագետներին փոխանցելու և փոխգործակցությունը խթանելու նպատակով։ ՌեԱ Փառատոնի գլխավոր աջակիցն է ՀՀ ԿԳՄՍ-ն, իսկ գլխավոր հովանավորն է Երևանի քաղաքապետարանը։