«300 սպարտացիներ. Կայսրության ծաղկումը» ֆիլմն արդեն 45 մլն դոլար է հավաքել

13:34   10 մարտի, 2014

«300 սպարտացիներ. Կայսրության ծաղկումը» ֆիլմը պրեմիերայից հետո առաջին իսկ հանգստյան օրերին կինովարձույթում 45 մլն դոլար է հավաքել:

Ֆիլմի բյուժեն 110 մլն դոլար է: Ժապավենը 2007 թվականին թողարկված «300 սպարտացիների» շարունակությունն է, որը նկարահանվել է Ֆրենկ Միլլերի կոմիքսների մոտիվներով: Նոր ֆիլմը նույնպես նկարահանվել է Միլլերի կոմիքսի հիման վրա, որը դեռեւս վաճառքի չի հանվել:

Կինովարձույթում հավաքած գումարով երկրորդ տեղում «Միստր Պիբոդի եւ Շերման» մուլտֆիլմն է՝ 32.5 մլն դոլար արդյունքով: Անցյալ շաբաթվա առաջատար «Օդային մարշալ» ֆիլմը՝ Լիամ Նիսոնի գլխավոր դերակատարմամբ, հավաքել է 15 մլն դոլար եւ զբաղեցրել երրորդ տեղը: Չորրորդ հորիզոնականում «Լեգո: Ֆիլմ»-ն է, որը հանգստյան օրերի ընթացքում ցուցադրությունների արդյունքում եւս 11 մլն դոլար է հավաքել:

Աղբյուրը՝ EOnline



© NEWS.am STYLE