Վիրտուալ սեքսը թափ է հավաքում

15:33   10 մարտի, 2014

Մեծ Բրիտանիայում յուրօրինակ հետազոտություն են անցկացրել: Ամբողջ աշխարհում իրենց ինքնատիպությամբ հայտնի բրիտանական գիտնականները 1.612 չափահաս բրիտանացիների շրջանում «վիրտուալ սեռական կապի» մասին հարցումներ են անցկացրել:

CyberCompare.net կայքի անցկացրած հարցումները ցույց են տվել, որ յուրաքանչյուր երրորդ հարցվածը կանոնավոր մասնակցում է «թվային սեռական հարաբերությունների»:

Հարցվածների 34%-ը տեղեկացրել է, որ անցյալ տարի սեքս հաղորդագրություններ կամ լուսանկարներ է ուղարկել Snapchat ծրագրի կամ սեքս-չաթերի միջոցով, ինչպես նաեւ օգտագործել է վեբ-տեսախցիկներ ու տեսահեռախոսներ:

Թվային սեքսի ամենատարածված տեսակը սեքսթինգն է (անձնական լուսանկարների ու սեռական բնույթի հաղորդագրությունների փոխանակում): Այդ փորձել է հարցվածների 37%-ը: 30%-ը տեսահեռախոս է օգտագործել, 26%-ը՝ վեբ-տեսախցիկ:

Հարցվածների 20%-ը նշել է, որ թվային սեքսն օգնում է հեռվում գտնվող զուգընկերոջ հետ հարաբերություններում պահպանել կիրքը, իսկ 14%-ն ասել է, որ ստիպված է դրանով զբաղվել, քանի որ իր ու զուգընկերոջ աշխատանքային ժամերը չեն համընկնում:

Թվային սեքս կիրառողների 20%-ն էլ խոստովանել է, որ այս տարբերակը նախընտրում են ավանդականից, քանի որ սովորական սեքսը նրանց ավելի է կաշկանդում, քան թվայինը:

10%-ը համոզված է, որ իրական սեքսից այնքան սուր զգացողություններ չի ստանում, ինչքան թվայինից:

71%-ը թվային սեքսով զբաղվում է տանից դուրս, իսկ 8%-ը համարձակվում է այդ անել աշխատավայրում:

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE