16:04 2 հոկտեմբերի, 2026«Բարձրաձայն կարոտ»՝ այսպես է կոչվում Վարդուհի Վարդանյանին նվիրված մեծ համերգը, որը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին՝ Adana Complex-ում։ Այդ օրը բեմ կբարձրանան հայկական շոու-բիզնեսի ամենահայտնի երգիչները՝ Վարդուհու ընկերներն ու գործընկերները, ինչպես նաև նոր սերնդի ներկայացուցիչներ, որոնք հնարավորություն չեն ունեցել անձամբ շփվելու երգչուհու հետ, բայց մինչ օրս լսում են նրա երգերն ու առանձնահատուկ հուզմունքով են սպասում դրանք ներկայացնելուն։
Посмотреть эту публикацию в Instagram
Օրը լի կլինի անակնկալներով։ Ելույթ կունենան նաև Վարդուհի Վարդանյանի որդին՝ Ռուբենը, և երգչուհու թոռնուհին՝ փոքրիկ Վարդուհին, որը ժառանգել է ոչ միայն նրա ջերմ ժպիտն ու գանգուր վարսերը, այլև երգելու տաղանդը։ Վարդուհին ամեն օր ներկայանում է փորձերին՝ ապահովելով արտիստների տրամադրությունն ու դրական էմոցիաները։
Посмотреть эту публикацию в Instagram
Համերգին ընդառաջ հատկապես հուզվում են երգչուհու ընկերները՝ մարդիկ, ովքեր ճանապարհ են անցել Վարդուհու հետ․ նրանք երգչուհուն հիշում են վարակիչ ծիծաղի, անսպառ հումորի, տաղանդի ու մարդկային հատկանիշների շնորհիվ։ Անփոխարինելի ընկեր, քույր, մայր ու կին․ այսպիսին են նկարագրում նրան։
Посмотреть эту публикацию в Instagram
Посмотреть эту публикацию в Instagram
NEWS.am STYLE-ը ներկա է եղել փորձերից մի քանիսին․ զրուցել ենք Սյուզան Մարգարյանի, Սիրուշոյի, Անդրեի, Սոֆի Մխեյանի, Արսեն Սաֆարյանի, Հռիփսիմե Հակոբյանի, Անահիտ Շահբազյանի, երգչուհու որդու՝ Ռուբենի ու թոռնուհու՝ Վարդուհու հետ։ Մանրամասներն ու ամենադրական պահերը՝ մեր պատրաստած տեսանյութերում։
Սյունե Առաքելյան
Посмотреть эту публикацию в Instagram
Посмотреть эту публикацию в Instagram