10:30 4 հոկտեմբերի, 2026Արմեն Քուշկյանին այս անգամ փորձել ենք ճանաչել ոչ թե նրա դերերի, այլ իր պատասխանների միջոցով։
Ի՞նչն է նրան իսկապես երջանկացնում։ Որո՞նք են այն վախերը, որոնց մասին սովորաբար չենք խոսում։ Ի՞նչ բնավորության գիծ կփոխեր իր մեջ, եթե կարողանար։
Զրույցում կա նաև այն հարցերի շարքը, որոնց պատասխանները հաճախ ավելի շատ բան են ասում մարդու մասին, քան երկար պատմությունները․ ի՞նչը կվերադարձներ, եթե կարողանար կյանք տալ անցած-գնացածին, ո՞վ կամ ի՞նչն է իր կյանքի գլխավոր սերը, և ինչպիսի՞ն է Արմենը, երբ սիրում է։
Այս անգամ՝ առանց նախապես պատրաստված կերպարի։ Պարզապես Արմեն Քուշկյանը՝ իր հիշողությունների, զգացողությունների, վախերի ու անկեղծ պատասխանների մեջ։