20:30 4 հոկտեմբերի, 2026Այս շաբաթ եկեք միասին ամփոփենք հայ արտիստների՝ արդեն իրականություն դարձած փայլուն ելույթները, և մեկ շատ կարևոր համերգ, որը նվիրված է սիրված երգչուհի Վարդուհի Վարդանյանին։
Անահիտ Հակոբյանը ոտքի հանեց «Ну-ка, все вместе!» -ի 100-յակին
Посмотреть эту публикацию в Instagram
Արդեն երկու օր է՝ համացանցը բուռն քննարկում է Անահիտ Հակոբյանի հրաշալի ելույթը՝ ռուսական հայտնի «Ну-ка, все вместе!» նախագծում։ Հայ երգչուհուն հաջողվեց ոտքի կանգնեցնել մասնագետներից բաղկացած ժյուրիի 100 անդամներին և իր հստակ տեղը հարթել դեպի մրցույթի եզրափակիչ փուլ։ Անահիտը հիացրեց ոչ միայն իր վոկալային տվյալներով, այլև հմայիչ կերպարով։
Երբ երգչուհին բեմ բարձրացավ, ժյուրիի անդամներն արդեն ընդգծեցին նրա գեղեցիկ տեսքը, իսկ նրանք, ովքեր ծանոթ են Անահիտին մրցույթի նախորդ փուլից և «Նոր ալիք»-ում տարած հաղթանակից, վստահությամբ նշեցին՝ «Նա հիմա կպայթեցնի»։ Անահիտը հուսախաբ չարեց։ Նա հպարտությամբ նշեց, որ Հայաստանից է, իսկ հետո իր ելույթով փշաքաղեցրեց ժյուրիի բոլոր անդամներին՝ արժանանալով միայն գովեստի խոսքերի։
Լիլիթ Հովհաննիսյանը կրկին հիացնում է
Посмотреть эту публикацию в Instagram
Երեկ՝ հոկտեմբերի 3-ին, Երևանում իր հերթական հիշարժան մենահամերգը ունեցավ երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը։ Նա հանդես եկավ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի լեփ-լեցուն դահլիճում՝ հանդիսատեսին տպավորելով իր գերշքեղ տեսքով, համերգային շոուով և, իհարկե, սիրված հիթերով։
Համերգային տեսանյութերը երեկվանից տարածվում են համացանցում։ Շատերին, հատկապես, հուզել է Լիլիթի կողմից Հայաստանի պետական օրհներգի կատարումն ու Ղարաբաղի մասին կարոտի երգը։
Посмотреть эту публикацию в Instagram
Նրանք, ովքեր բաց են թողել երգչուհու մենահամերգը, այն կարող են վայելել այսօր։
«Բարձրաձայն կարոտ»․ համերգ՝ նվիրված Վարդուհի Վարդանյանին
Посмотреть эту публикацию в Instagram
Հոկտեմբերի 7-ին՝ Adana Complex-ում, տեղի կունենա մեծ համերգ նվիրված երգչուհի Վարդուհի Վարդանյանին։ Նրա մահից անցել է 20 տարի, բայց ընկերներն ու նոր սերնդնի երգիչներն ապացուցում են, որ նրա երգերն ու նրա մասին հուշերն ապրում են առ այսօր։ Բեմում ելույթ կունենան հայկական շոուբիզնեսի ամենահայտնի երգիչները, ինչպես նաև՝ նոր սերնդի կատարողներ։
Посмотреть эту публикацию в Instagram
Անակնկալներից մեկն այն է, որ այդ օրը հանդես կգա նաև Վարդուհի Վարդանյանի թոռնուհին, որը ելույթ կունենա իր հայրիկի՝ երգչուհու որդու՝ Ռուբենի հետ։
Посмотреть эту публикацию в Instagram