Ռոմեոն ու Ջուլիետը՝ Սունդուկյանի բեմում․ երկու դերակատարների անկեղծ պատասխանները

10:30   7 հոկտեմբերի, 2026

Ռոմեոն ու Ջուլիետը համաշխարհային թատրոնի ամենաճանաչված սիրահարներից են։ Նրանց պատմությունը դարեր շարունակ բեմադրվում է տարբեր ժամանակներում, երկրներում ու լեզուներով, սակայն յուրաքանչյուր նոր դերակատար այն նորից անցկացնում է իր միջով՝ իր զգացողություններով, փորձով ու պատկերացումներով։

Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 105-րդ թատերաշրջանը բացվել է Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» ստեղծագործության նոր բեմադրությամբ՝ ամերիկացի ռեժիսոր Ջոն Բլոնդելի մեկնաբանությամբ։ Ներկայացման գլխավոր դերերում են Արմեն Քուշկյանն ու Լուսինե Կոստանյանը։ Բեմադրության ստեղծագործական կազմում ընդգրկված են նաև Սիրանուշ Եսայանը, Տաթևիկ Միրզոյանը, Սաթենիկ Գասպարյանը, Ջուլիա Մովսեսյանը, Ռոման Բաբայանը, Ալեքսան Թադևոսյանը, Հայկ Իսրաելյանն ու Արթուր Հարությունյանը։

Շեքսպիրի հերոսներին մարմնավորելը միայն նրանց պատմությունը պատմելը չէ։ Դա նրանց զգացմունքների, վախերի, ընտրությունների ու ճակատագրի միջով անցնելու փորձ է։ Իսկ երբ խոսքը Ռոմեոյի և Ջուլիետի մասին է, դերասանի համար անխուսափելիորեն առաջանում է մեկ այլ հարց՝ ի՞նչ է մնում այս սիրո պատմությունից, երբ այն դադարում է պարզապես դասական ստեղծագործություն լինելուց և դառնում է քո սեփական բեմական փորձը։

Այս հարցերով Արմեն Քուշկյանին և Լուսինե Կոստանյանին փորձեցինք մի փոքր մոտեցնել իրենց կերպարներին՝ հասկանալու, թե ինչ են նրանք գտել Ռոմեոյի և Ջուլիետի մեջ, ինչն է իրենց համար ամենադժվարն ու, ի վերջո, ինչ կարող է Շեքսպիրի այս պատմությունն ասել այսօրվա մարդուն։



© NEWS.am STYLE