10:30 11 հոկտեմբերի, 2026Բեմում դերասանին սովորաբար ճանաչում ենք նրա ստեղծած կերպարով, իսկ հարցազրույցում՝ նրա մասնագիտական հայացքներով։ Բայց երբ հարցերը վերաբերում են ոչ թե թատրոնին, այլ հենց իրեն՝ ինչն է երջանկացնում, ինչից է վախենում, ինչ սովորություն կուզեր փոխել և ինչ է զգում սիրելիս, պատկերը միանգամից փոխվում է։
Այս անգամ Մարջան Ավետիսյանը, Վաչե Երիցյանը, Բորիս Մելքոնյանը, Մարիամ Ալեքսանյանն ու Սեդրակ Գոջամանյանը պատասխանել են չորս պարզ, բայց բավական անձնական բլից հարցերի։ Կարճ պատասխանների մեջ երբեմն ավելի շատ բան է բացահայտվում մարդու մասին, քան երկար զրույցներում։
Այս հարցերի պատասխաններում բեմական կերպարները մի կողմ են քաշվում, իսկ նրանց տեղում հայտնվում են պարզապես մարդիկ՝ իրենց փոքրիկ երջանկություններով, անկեղծ վախերով, տարօրինակ սովորություններով ու սիրո մասին սեփական պատկերացումներով։