Քայլի Ջենները կմարմնավորի սպանված հարսնացուին Hulu-ի նոր թրիլերում. Քիմ Քարդաշյանը սերիալ է նկարահանում  

15:15   6 հոկտեմբերի, 2026

Քայլի Ջենները պատրաստվում է իր առաջին խոշոր դերասանական նախագծին: Ռեալիթի շոուի աստղը կնկարահանվի Hulu-ի նոր Bachelorette Weekend թրիլերում, որտեղ նրա ավագ քույրը՝ Քիմ Քարդաշյանը, կլինի գործադիր պրոդյուսերը:

Deadline-ի տվյալներով՝ հենց Քիմն էր, ով առաջին անգամ նախագիծը տեսել է որպես իր կրտսեր քրոջ համար կատարյալ դերասանական հնարավորություն: Սցենարը սկզբում նրան ներկայացվել էր որպես պոտենցիալ պրոդյուսեր, և Քարդաշյանը որոշել է, որ դերը հիանալի դեբյուտ կլինի Քայլիի համար:

Քիմը սցենարը փոխանցել է քրոջը, և երկուսն էլ գրեթե անմիջապես միացել են նախագծին:

Պատմությունը կենտրոնանում է հարսնացուի երեկույթի վրա, որը վերածվում է արյունալի մղձավանջի: Քայլին կմարմնավորի հարսնացուի, որին մահացած են գտնում լողավազանում: Նրա ամենամտերիմ ընկերները դառնում են գլխավոր կասկածյալները, և սերիալը աստիճանաբար բացահայտում է սպանությանը նախորդող իրադարձությունները: Սյուժեն հիմնված է Ֆլորա Քոլինզի դեռևս չհրատարակված վեպի վրա: Պաշտոնական սինոփսիսը նկարագրում է պատմությունը, որը սկսվում է հարսանիքից առաջ անհոգ հանգստյան օրերից, որն ավարտվում է հարսնացուի մահով, և նրա լավագույն ընկերներից յուրաքանչյուրը դառնում է կասկածյալ: Քայլիի դերը նկարագրվում է որպես սերիալի մի տեսակ «ուղեցույց լույս». նրա կերպարի միջոցով հեռուստադիտողները քայլ առ քայլ կմիավորեն իրադարձությունները և կբացահայտեն, թե իրականում ինչ է տեղի ունեցել այդ ճակատագրական շաբաթավերջին։

Այս սերիալը նշանավորում է Քայլիի կարիերայի հիմնարար նոր փուլ։ Նախկինում նա հիմնականում հանդես է եկել ինքն իր դերում, այդ թվում՝ Չարլի XCX-ի «Պահը» և «Օուշենի ութերորդը» ֆիլմերում։ Այժմ, առաջին անգամ, նա կխաղա լիարժեք հորինված կերպար։



© NEWS.am STYLE