12:50 6 հոկտեմբերի, 2026Նոյեմբերին մեծ էկրան կբարձրանա Genetic Production-ի կողմից նկարահանվող «Մոնթե» ֆիլմը, որը Հայաստանի և Արցախի հերոս, Արցախյան պատերազմի մասնակից Մոնթե Մելքոնյանի կյանքի մասին՝ ամբողջապես հիմնված իրական փաստերի վրա։ Genetic Production-ը հանձն է առել ֆիլմերի միջոցով ներկայացնելու հայի պայքարող և հաղթող գեների մասին՝ մեր պատմության ականավոր գործիչների օրինակներով։

Մոնթեին մարմնավորում է դերասան Վլադիմիր Մսրյանը, իսկ Մելքոնյանի կնոջը՝ Սեդային, մարմնավորում է Հռիփսիմե Նահապետյանը:Խորեն Լևոնյանյանն այս ֆիլմում կրկին կմարմնավորի Վազգեն Սարգսյանին։ Հիշեցնենք, որ ֆիլմի պրոդյուսերը Նոնո Սարսգյանն է։
Посмотреть эту публикацию в Instagram