16:32 7 հոկտեմբերի, 2026Քոթսվոլդսի բարեգործական խանութում պատահաբար հայտնաբերված Christian Dior հազվագյուտ պայուսակը աճուրդում վաճառվել է տպավորիչ 7870 ֆունտ ստեռլինգով՝ շնորհիվ իր բացառիկ հավաքորդական արժեքի։
Արծվի աչքերով մի գնորդ տեղական բարեգործական խանութում նկատել է Christian Dior պայուսակ։ Անանուն կինը վճարել է մոտ 80 ֆունտ ստեռլինգ դրա համար, քանի որ նրան դուր է եկել դիզայնը, բայց վստահ չէր՝ այն իսկական է, թե կեղծ։
Պայուսակի ծագումը պարզելու համար նա այն տարել է աճուրդի տուն։ Այնտեղի մասնագետները որոշել են, որ դա հազվագյուտ, սահմանափակ քանակությամբ թողարկված Christian Dior Koi պայուսակ է, որը նախագծվել է Ջոն Գալիանոյի կողմից 2003 թվականի աշուն/ձմեռ նորաձևության ցուցադրության համար։ Բրիտանացի դիզայներ Ջոն Գալիանոն, որը հայտնի է իր համարձակ և փորձարարական դիզայնով, 1996-ից 2011 թվականներին եղել է Christian Dior-ի ստեղծագործական տնօրենը։
Սկզբում պայուսակը գնահատվել էր 800-1200 ֆունտ ստեռլինգ, սակայն Քոթսվոլդսի Մորտոն-ին-Մարշ քաղաքում գտնվող Kinghams աճուրդի տանը բուռն աճուրդային պատերազմ է սկսվել։ Վերջնական արդյունքում այն վաճառվել է 7870 ֆունտ ստեռլինգով՝ գրեթե տասն անգամ ավելի բարձր գնահատականով։
Kinghams-ի ներկայացուցիչը բացատրել է, որ պայուսակը արտադրվել է չափազանց սահմանափակ քանակությամբ և այժմ հավաքորդների շրջանում համարվում է շքեղ պայուսակների իսկական «Սուրբ Գավաթ»։
Աճուրդի տան դիզայներ մասնագետ Սոֆի Օսբորնը վաճառքը անվանել է տարվա կարևորագույն իրադարձություններից մեկը։
«Ինձ համար սա տարվա աճուրդն էր։ Պարզելը, որ վաճառողը բարեգործական խանութում գտել է այդպիսի հազվագյուտ Dior/Galiano պայուսակ, անհավանական էր՝ գուցե իմ կարիերայի ամենատպավորիչ գտածոն»։ «Եվ տեսնելը, թե որքանով այն վերջապես վաճառվեց, իմ աշխատանքի կարևորագույն իրադարձություններից մեկն էր», - ասել է նա։