«ՍՏԱՄԲՈՒԼ’25»․ Վիկտոր Սողոմոնյանը շարունակում է ռուս դիվանագետի մասին աշխարհաքաղաքական սագան

14:50   7 հոկտեմբերի, 2026

Դիվանագետների մասին ռուսական քաղաքական դրաման շարունակություն է ունենալու։ «ՎԱՐՇԱՎԱ’21» և «ԲԵՌԼԻՆ’23» նախագծերից հետո Վիկտոր Սողոմոնյանի թիմը նկարահանում է ռուս դիվանագետ Վյաչեսլավ Վասիլևի մասին պատմող երրորդ սերիալը, որը կկոչվի «ՍՏԱՄԲՈՒԼ’25»։

Նոր եթերաշրջանի նկարահանումներն արդեն մեկնարկել են Ստամբուլում և Մոսկվայի մարզում։

Ինչպես հայտնում է Okko առցանց կինոթատրոնի տելեգրամյան ալիքը, Դմիտրի Միլլերը կրկին կմարմնավորի դիվանագետ Վյաչեսլավ Վասիլևին։

Ըստ սյուժեի՝ դիվանագետ Վյաչեսլավ Վասիլևը մտերիմների հետ մեկնում է Թուրքիա՝ հանգստանալու, սակայն հայտնվում է միջազգային ինտրիգների կիզակետում։ Նախորդ մասերի պես՝ այս նոր դետեկտիվ պատմությունը ևս ցույց կտա ռուս դիվանագետների և հատուկ ծառայությունների աշխատակիցների չափազանց բարդ աշխատանքը։

Նոր եթերաշրջանի մասին Սողոմոնյանը խոսել էր դեռևս 2026 թվականի ապրիլին՝ նշելով, որ այն լինելու է այն պատմության շարունակությունը, որի սցենարի վրա ինքն աշխատում է Միխայիլ Վոլոբուևի և այլ գործընկերների հետ համատեղ։

Այսպիսով՝ «ՍՏԱՄԲՈՒԼ’25»-ը դառնում է ռուսական ինքնատիպ աշխարհաքաղաքական կինոտիեզերքի հերթական մասը։ Դրա կենտրոնում այն դիվանագետն է, որը ստիպված է միջազգային ճգնաժամերը հանգուցալուծել բանակցությունների, խորը վերլուծությունների և քաղաքական ճկուն մանևրումների միջոցով։

Դեռ «ԲԵՌԼԻՆ’23»-ի աշխատանքներն ավարտելուց առաջ նախագծի հեղինակները հաստատել էին, որ Վասիլևի պատմությունը Գերմանիայում չի ավարտվում։

Նոր եթերաշրջանի անվանումը Սողոմոնյանն առաջին անգամ պաշտոնապես հրապարակել էր 2026 թվականի ապրիլի 19-ին՝ «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում։ «Միշայի և սցենարիստ մեր մյուս գործընկերների հետ արդեն աշխատում ենք Վյաչեսլավ Վասիլևի մասին պատմող երրորդ եթերաշրջանի վրա, որը կկոչվի «Ստամբուլ’25»,— նշել էր նա։

Պրոդյուսերի խոսքով՝ նոր նախագիծը կրկին ներկայացնելու է Վասիլևի պատմությունը։ Նման հերոսի էկրաններին հայտնվելը Սողոմոնյանը պայմանավորում է ոչ միայն ժանրի նկատմամբ ունեցած հետաքրքրությամբ, այլև ժամանակակից դիվանագիտությունը որպես ինքնուրույն դրամատիկ միջավայր ցույց տալու ցանկությամբ։

 



© NEWS.am STYLE