Գեղեցկության թագուհին 22 տարեկանում մահացել է կայծակի հարվածից  

15:16   8 հոկտեմբերի, 2026

22-ամյա բրազիլացի գեղեցկուհի Անա Բեատրիս Արաուժո Ֆերեյրան մահացել է կայծակի հարվածից։

Ողբերգությունը տեղի է ունեցել նրա մոր տան բակում՝ Բրազիլիայի Ալմասում։ Այդ պահին թույլ անձրև էր գալիս։

Զոհի քրոջ՝ Լանա Լետիսիայի խոսքով՝ բակը շրջապատված էր մի քանի ծառերով և մոտակայքում գտնվող փոքրիկ լվացքատան տարածքով։

Անա Բեատրիսը հենց նոր էր լողացրել իր հինգամյա որդուն և ներս ուղարկել, ապա սկսել էր օգնել եղբոր դստերը։ «Նա սանրում էր իմ զարմուհու մազերը, երբ կայծակը հարվածեց», - ասել է Լանան։

Երիտասարդ մայրը, որը իր ընտանիքին հայտնի էր որպես Անինյա, դեռ ողջ տեղափոխվել է հիվանդանոց, բայց նույն օրը մահացել է ստացած վնասվածքներից։

Զոհի եղբայրը՝ Սեզար Աուգուստոն, ասել է, որ ողբերգությունը տեղի է ունեցել վայրկյանների ընթացքում։ «Օրը ամպամած էր, շատ թույլ, մեղմ անձրևով», - բացատրել է նա։

Ավելի ուշ Աուգուստոն CNN Brasil-ին պատմել է իր քրոջ մասին. «Անինյան եղել և մնում է իմ ճանաչած ամենագեղեցիկ մարդկանցից մեկը»։

Նա հավելել է, որ կայծակը հարվածել է նրան, երբ նա «անում էր այն, ինչն ամենաշատն էր սիրում՝ ցուցադրում էր իր սերը շատ հսարակ ձևով»։

Ողբերգությունից կարճ ժամանակ առաջ Ֆերեյրան թագադրվել էր որպես ռոդեոյի թագուհի ExpoAlmas գյուղատնտեսական տոնավաճառում։



© NEWS.am STYLE