Պատրիսիա Կաասին հայկական էքսկլյուզիվ կոնյակ են նվիրել (ֆոտո)

16:03   10 մարտի, 2014

Ֆրանսիացի հայտնի երգչուհի Պատրիսիա Կաասը Երեւանում այցելել է Երեւանի կոնյակի գործարան։


Երգչուհուն, ով երեկ համերգ է ունեցել ՄՀՀ-ում, գործարանում անակնկալ էր սպասվում։

Գործարանի տնօրեն Արտակ Բարսեղյանը Կաասին նվիրեց «Արարատ Հայաստան» կոնյակ, որն, ի դեպ, սահմանափակ քանակությամբ է արտադրվել։

Ավելի վաղ մամլո ասուլիսի ժամանակ երգչուհին ասել էր, որ միշտ ցանկացել է այցելել Հայաստան բայց վստահ չի եղել, որ ճանաչված է հայ հանդիսատեսի շրջանում:


Սակայն գերազանց ընդունելությունը ցրել է աստղի բոլոր կասկածները: Երգչուհին ընդգծել է, որ ընդունելությունն այնքան ջերմ էր, որ հիմա մտածում է եւս մեկ համերգով Հայաստան այցելելու մասին:

 

                                                                                      Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE