20:30 11 հոկտեմբերի, 2026Հոկտեմբերի 7-ին կայացավ Վարդուհի Վարդանյանին նվիրված մեծ համերգը, որի ընթացքում գրանցվեցին մի շարք տպավորիչ ու հուզիչ դրվագներ։
Ամենաջերմ պահերից մեկը, թերևս, այն էր, երբ երգչուհու որդին և թոռնուհին բարձրացան բեմ, որի ընթացքում փոքրիկ Վարդուհին կատարեց տատիկի ու հայրիկի հայտնի դուետներից մեկից հատված։ Այնուհետև հյուրերին հուզեցին նաև Վարդուհի Վարդանյանի քույրերը, որոնք կատարեցին նրան նվիրված ստեղծագործություն։
Բեմում ելույթ ունեցան նաև հայկական շոուբիզնեսից մի շարք հայտնիներ՝ Վարդուհու ընկերները։ Սիրուշոն հանդիսատեսին պատմեց նաև երգուհու հետ իր համատեղ պատմություններից մեկը, որի ընթացքում խոսելով իր տարիքից՝ նշեց, որ այդ ժամանակ ինքը 20 տարեկան էր։
Ավելի ուշ, երգչուհին Instagram-ում մի տեսանյութ հրապարակեց, որում մայրը՝ Սյուզան Մարգարյանը, ուղղում է նրան՝ մտաբերելով նաև այլ զվարճալի դեպքեր, երբ Սիրուշոն շփոթել էր իր տարիքն ու, արդյունքում, զավեշտալի արձագանքներ առաջացրել։
Посмотреть эту публикацию в Instagram
Երգչուհու հումորային հրապարակումը ժպիտ ու ծիծաղ է առաջացրել նրա հետևորդների շրջանում։
Հոկտեմբերի 8-ին մեկնարկեց Երևանի նորաձևության շաբաթը։ Այս տարի այն անցկացվում է 4-րդ անգամ։ Միջոցառման բացումը տեղի ունեցավ Էրեբունի թանգարանի բարձունքում։
Посмотреть эту публикацию в Instagram
Ցուցադրություններին կարելի է հանդիպել ոչ միայն ինքնատիպ հավաքածուներ, այլև՝ հետաքրքիր հյուրերի, որոնցից մի քանիսին կարող եք ծանոթանալ նաև մեր ինստագրամյան էջում։
Посмотреть эту публикацию в Instagram
Երևանը նշում է ծննդյան 2808-ամյակը։ Մայրաքաղաքի տոնի առթիվ Երևանի սրտում մի շարք միջոցառումներ էին կազմակերպվել՝ տարբեր ճաշակի համապատասխան երաժշտասերների համար։ Փոփից մինչև ռոք, ազգայինից մինչև էստրադա։
Ամենատպավորիչ պատկերներից մեկն, իհարկե, քաղաքում ճախրող օդապարիկներն էին։
Посмотреть эту публикацию в Instagram