14:38 12 հոկտեմբերի, 2026«Սարդ-մարդու» աստղ Թոբի Մագուայրը անսպասելի դերում է հայտնվել իր նախկին կնոջ՝ Ջենիֆեր Մեյերի հարսանիքին. դերասանն անձամբ էր վարում զարդերի դիզայների և նրա նոր սիրեցյալի՝ միլիարդատեր Ջեֆրի Օգունլեսիի հարսանիքը։ Հարսանիքը տեղի է ունեցել Մագուայրի և Մեյերի ամուսնալուծության պաշտոնական ավարտից ընդամենը մի քանի շաբաթ անց։
49-ամյա Մեյերը և Օգունլեսին ամուսնացել են հոկտեմբերի 10-ին Հավայան կղզիներում՝ շքեղ Four Seasons Resort Lanai հյուրանոցում։ Դիզայների նշանածը նիգերիացի միլիարդատեր, իրավաբան և ներդրումային բանկիր Ադեբայո Օգունլեսիի որդին է։

Տոնակատարությանը ներկա էին բազմաթիվ հայտնիներ։ Հյուրերի թվում էին Լեոնարդո Դի Կապրիոն և նրա ընկերուհի Վիտտորիա Չերետին, Ջեֆ Բեզոսը և նրա կինը՝ Լորեն Սանչես Բեզոսը, Քորթնի Քոքսը և Ռեյչել Զոին։
51-ամյա Մագուայրն էր, որը գրավել է հատուկ ուշադրությունը՝ ոչ միայն մասնակցելով իր նախկին կնոջ հարսանիքին, այլև հանդես գալով որպես արարողության հաղորդավար։ Նախկին զույգն ունի երկու երեխա՝ 19-ամյա դուստր Ռուբի Սվիթհարթը և 17-ամյա որդի Օտիս Թոբիասը: Երկու երեխաներն էլ, ինչպես նաև Մեյերի երրորդ երեխան, ներկա են եղել մոր հարսանիքին։

Մեյերը հայտարարել է Օգյունլեսիի հետ իր նշանադրության մասին 2024 թվականի օգոստոսին: Նա հրապարակել է զույգի լուսանկարը, որտեղ նրանք գրկախառնված են վառվող մոմերով և նուրբ վարդագույն ծաղիկներով զարդարված ռեստորանի սեղանի շուրջ: Դիզայների մատնեմատին զարդարված էր մեծ ադամանդե մատանի։

«ԱՅՈ!!!»,- հակիրճ մակագրել է նա լուսանկարը: Օգյունլեսին «Օգյունլեսի Գրուպ»-ի հիմնադիրն ու գործադիր տնօրենն է, որը երաժշտության և զվարճանքի կառավարման ընկերություն է