Լեոնարդո Դի Կապրիոն ցուցադրել է իր «հայրական փորիկը» լողափում՝ իր երիտասարդ ընկերուհու հետ  

15:19   13 հոկտեմբերի, 2026

51-ամյա Լեոնարդո Դի Կապրիոն վայելել է Հավայան կղզիների լողափնյա հանգիստը իր 28-ամյա ընկերուհու՝ իտալացի մոդել Վիտորիա Չերետիի և մի շարք հոլիվուդյան աստղերի հետ։ Առիթը դերասանի լավագույն ընկերոջ՝ Թոբի Մագուայերի նախկին կնոջ՝ Ջենիֆեր Մեյերի հարսանիքն էր։

лж.jpg (92 KB)

ԴիԿապրիոն առանց վերնաշապիկի դուրս է եկել Խաղաղ օվկիանոսի լողափ և լողացել իր երիտասարդ ընկերուհու հետ։ Պապարացիները դերասանին լուսանկարել են նկատելիորեն կլորացված փորիկով. հենց այս մանրուքն է գրավել բրիտանական դեղին թերթերի ուշադրությունը, որոնք շտապել են նշել նրա այսպես կոչված «հայրական կազմվածքը»։

лж1.jpg (59 KB)

Լողափնյա ընկերոջը միացել են 51-ամյա Մագուայերը, «Ընկերներ» սերիալի 62-ամյա աստղ Քորթնի Քոքսը և 47-ամյա դերասանուհի Քեյթ Հադսոնը։

лж2.jpg (72 KB)



© NEWS.am STYLE