12:42 11 մարտի, 2014Սեքսի տեւական բացակայությունը կանանց եւ տղամարդկանց վրա հակառակ ազդեցություն է ունենում: Ոմանց կարծիքով, սեռական ժուժկալությունը չափազանց վտանգավոր է մարդու առողջության եւ ընդհանրապես օրգանիզմի համար, իսկ մյուսները կարծում են, որ այն երբեմն կարող է նույնիսկ օգտակար լինել:
Ինչպե՞ս է երկարատեւ սեռական ժուժկալությունն ազդում հակառակ սեռի ներկայացուցիչների վրա՝ ճաշակի, հետաքրքրությունների եւ նախընտրությունների առումով:

Պարզվում է՝ հոգեբանական հենց նման տեսանկյունից է սեքսի տեւական բացակայությունը կանանց եւ տղամարդկանց վրա կտրականապես հակառակ ազդեցություն ունենում:
Կանայք ու աղջիկները, ովքեր կյանքի որոշակի ժամանակահատվածում ակտիվ սեռական կյանք չեն վարում, ծանոթության դեպքում առաջին հերթին ուշադրություն են դարձնում ուժեղ սեռի ներկայացուցիչների արտաքին հմայքին: Նրանք նախընտրում են ավելի բարձրահասակ եւ ուժեղ տղամարդկանց: Սեռական զուգընկերոջից նման կանանց պահանջները, մյուսների համեմատ, ավելի բարձր են լինում:

Իսկ տղամարդկանց մոտ նման իրավիճակում բոլորովին հակառակն է տեղի ունենում. պահանջներն այն աղջիկների հանդեպ, ում հետ նրանք դեմ չէին լինի ավելի մտերիմ ծանոթություն հաստատել, նշանակալիորեն նվազում են:
Նյութը՝ Woman.ru կայքի