14:36 14 հոկտեմբերի, 2026Արհեստական բանականության (ԱԲ) ոլորտի աշխատակիցները սկսել են ծխել՝ ցույց տալու իրենց հավատը ԱԲ-ի՝ մարդկությանը ցանկացած սպառնալիքից, այդ թվում՝ վատ սովորությունների հետևանքներից փրկելու ունակության նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Palantir-ի տեխնիկական տնօրեն Շյամ Սանկարը՝ ներկայիս իրավիճակը անվանելով «զանգվածային հոգեխանգարում» և «կոլեկտիվ մոլորություն»։
CBS-ին տված վերջերս տված հարցազրույցում Սանկարն ասել է, որ որոշ ԱԲ հետազոտողներ ծխախոտն օգտագործում են որպես տեխնոլոգիայի նկատմամբ հավատի մի տեսակ խորհրդանիշ։ «Այնքան շատ արհեստական բանականության հետազոտողներ են սկսել ծխել՝ մյուս հետազոտողներին ցույց տալու համար, թե որքան են հավատում արհեստական բանականությանը», - ասել է նա: Ի պատասխան լրագրողն ասել է, որ դրանում ոչ մի իմաստ չկա։
Սանկարը այս վարքագծի տրամաբանությունը բացատրել է այն համոզմամբ, որ արհեստական բանականությունը, ի վերջո, կկարողանա լուծել նույնիսկ մարդկության ամենաբարդ խնդիրները:
«Ես այնքան եմ հավատում արհեստական բանականության կողմից քաղցկեղի բուժմանը, որ ամբողջ խաղադրույքս դնում եմ դրա վրա», - ասել է նա՝ փոխանցելով ծխողների ենթադրյալ տրամաբանությունը՝ համեմատելով այս վերաբերմունքը «զանգվածային հոգեբանական խանգարման» և «սոցիալական մոլորության» հետ:
Բարձրաստիճան ղեկավարի խոսքով՝ մարդիկ ունեն մի տեսակ «Աստծով լցված դատարկություն», և Սիլիկոնյան հովտում այն ավելի ու ավելի է լցվում արհեստական բանականությամբ:
Այս հայտարարությունները հնչում են տեխնոլոգիայի ապագայի վերաբերյալ բուռն քննարկումների ֆոնին: Անցյալ ամիս Anthropic-ի աշխատակից Ջեյքոբ Քոքսոնը հրաժարական է տվել և զգուշացրել, որ արհեստական բանականության զարգացումը կարող է հանգեցնել ողջ մարդկության ոչնչացմանը:
«Կա զգալի հավանականություն, որ այս տեխնոլոգիան կարող է սպանել բոլորին», - ասել է նա NBC News-ին՝ ընդգծելով, որ սա ո՛չ չափազանցություն էր, ո՛չ էլ հրապարակային հնարք: