96-ամյա հարսնացուի և 18-ամյա փեսայի հարսանիքը ցնցել է Մեքսիկան

22:18   14 հոկտեմբերի, 2026

Մեքսիկայում տեղի է ունեցել անսովոր հարսանիք, որը, ինչպես պնդում են, երկրի ամենամեծ տարիքային տարբերությունն է։ Daily Express-ի տվյալներով՝ 96-ամյա մի կին ամուսնացել է 18-ամյա տղամարդու հետ․ նրանց միջև տարբերությունը կազմում է 78 տարի։

Արարողությունը տեղի է ունեցել Յուկատան թերակղզու Քինտանա Ռոո նահանգում, որը գտնվում է Մեքսիկայի հարավ-արևելքում։ Այստեղ է գտնվում նաև երկրի հայտնի հանգստավայրերից մեկը՝ Կանկունը։

Հարսանիքը հայտնի է դարձել Մեքսիկայի վիճակագրության և աշխարհագրության ազգային ինստիտուտի (INEGI) կողմից հրապարակված ամուսնությունների գրանցման վիճակագրության (EMAT) շնորհիվ։ Սակայն, քանի որ տեղեկատվությունը պարունակվում է պաշտոնական փաստաթղթերում, զույգի և նրանց ծանոթության մանրամասները մնում են անհայտ։

Երկրորդ ամենամեծ տարիքային տարբերությունը գրանցվել է մեկ այլ մեքսիկացի զույգի կողմից. Միչոականի Մորելիա քաղաքում 96-ամյա հարսնացուն ամուսնացել է 19-ամյա տղամարդու հետ։ Տարիքային տարբերությունը կազմում է 77 տարի։

Երրորդ տեղը զբաղեցրել է Տամաուլիպասի Սիկոտենկատլ քաղաքից նորապսակ զույգը։ Այս դեպքում դերերը շրջվել են. փեսան 90 տարեկան էր, իսկ հարսը՝ 18: Տարիքային տարբերությունը՝ 72 տարի:



© NEWS.am STYLE