Սելին Դիոնը Բարբի տիկնիկ է դարձել. Նրա պաշտամունքային կերպարը վերստեղծել են «Տիտանիկ»-ի զարդերով  

12:36   15 հոկտեմբերի, 2026

Սելին Դիոնը հատուկ պատվի է արժանացել. Mattel-ը թողարկել է հավաքորդական Բարբի տիկնիկ՝ համաշխարհային աստղի կերպարով։ Նրա հանդերձանքը հավատարիմ հարգանքի տուրք է նրա ամենահիշարժան ելույթներից մեկին՝ 1998 թվականի «Օսկար»-ի մրցանակաբաշխությանը, երբ նա երգել է My Heart Will Go On երգը «Տիտանիկ» ֆիլմից։

скук.jpg (73 KB)

Տիկնիկը հագած է մուգ կապույտ, երկար թևքերով, բարձր վզնոցով զգեստ, նույնը, որը երգչուհին կրել էր բեմում գրեթե երեք տասնամյակ առաջ։ Կերպարը լրացվում է կապույտ վզնոցով՝ սրտաձև կախազարդով, որը ոգեշնչված է Ջեյմս Քեմերոնի պաշտամունքային «Օվկիանոսի սիրտը» ֆիլմի հայտնի  ադամանդե զարդերից։

Ստեղծողները նաև վերստեղծել են Դիոնի ֆիրմային սանրվածքը և ավելացրել արծաթե ականջօղեր։ Այս հավաքորդական Բարբին երգչուհու ամենաճանաչելի կերպարներից մեկի մանրանկարչական մարմնավորումն է։ «Ես պատիվ եմ համարում լինել Բարբիի պատմության մի մասը՝ իմ կարիերայի ամենակարևոր պահերից մեկով ոգեշնչված տիկնիկի միջոցով», - ասել է Սելին Դիոնը։

скук1.jpg (116 KB)

Արտիստուհու խոսքով, ինքը հույս ունի, որ տիկնիկը կոգեշնչի մարդկանց վստահությամբ արտահայտել իրենց անհատականությունը, հետևել իրենց երազանքներին և հավատալ սեփական ձայնի ուժին։

Դիոնը միանում է այն հայտնիների շարքին, որոնք ստացել են իրենց սեփական Բարբի տիկնիկը։ Նախկինում այս պատվին արժանացել են Մրայա Քերին և Թինա Թըրները։ Մարգո Ռոբին, որը նկարահանվել է 2023 թվականի «Բարբի» ֆիլմում, նույնպես ունի իր սեփական տիկնիկը։

скук2.jpg (56 KB)

Barbie Signature Սելին Դիոնի հավաքածու տիկնիկն այժմ հասանելի է 94 դոլարով։



© NEWS.am STYLE