Կառավարության յոթն ու քառասունքը մոտենում է. Ռուբեն Հախվերդյանը՝ կուտակային համակարգի մասին

12:05   11 մարտի, 2014

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը առաջացրել է  հանրության մի մասի զայրույթն ու նրանց փողոց դուրս բերել: Ընդդեմ կուտակայինի սկսված պայքարին միացել են շատ հայտնի մարդիկ:  NEWS.am STYLE -ը որոշել է պարզել, թե բացի ակցիային միացած հայտնիներից, էլ ովքեր են դեմ պարտադիր կուտակային համակարգին:

Մեզ հաջողվեց համակարգի ներդրման վերաբերյալ կարծիք հարցրել երգահան Ռուբեն Հախվերդյանից:

Մեզ հետ զրույցում Հախվերդյանն ասաց. «Ես թքած ունեմ նրանց վրա էլ, կուտակային կենսաթոշակի վրա էլ: Ես գիտեմ, որ նրանք կուտակել են, ունեն տներ Բեւեռլի Հիլզում, արտասահմանում…Կառավարությունը թաղված է, նրանց յոթն ու քառասունքը, կարծում եմ, մոտենում է»:

Պատասխանելով մեր հարցին, թե ժողովուրդն այս անգամ կհաղթի՞, Ռուբեն Հախվերդյանը նշեց. «Ժողովուրդը երբեք չի հաղթում, միշտ հաղթում են սրիկաները, բայց այդ հաղթանակը նրանց պարտությունն է, որովհետեւ նրանք անիծված են յոթ պորտով, եւ եթե Սուրբ գիրք չեն կարդացել, այլաշխարհային բաների չեն հավատում, խորապես դժբախտ եւ տգետ մարդիկ են»:

Պատրաստեց՝ Շուշան Շատիկյանը



© NEWS.am STYLE