Ջենիֆեր Էնիսթոնին մեղադրել են նվաստացուցիչ արարքի մեջ․ ռեժիսորի պնդմամբ՝ դերասանուհին իրեն փայլուն քարերով զարդարված ստրապոն է նվիրել

14:42   15 հոկտեմբերի, 2026

Ռեժիսոր Պենելոպե Սփիրսը մեղադրել է Ջենիֆեր Էնիսթոնին իրեն անսովոր նվեր տալու մեջ, որը նպատակ ուներ նվաստացնել իրեն նկարահանող խմբի առջև։ «Ուեյնի աշխարհը» ֆիլմի 80-ամյա ռեժիսորի խոսքով՝ նվերը ադամանդե քարերով զարդարված դիլդո էր։ Այն իրեն նվիրել են գեղեցիկ տուփով 2011 թվականի «Հինգը» հեռուստաֆիլմի նկարահանման հրապարակում:

«Դա չարամիտ նվեր էր՝ դիլդո, որը նախատեսված էր ինձ նվաստացնելու համար ամբողջ խմբի առջև», - ասել է Սփիրսը The Moynihan Report-ին:

Ընդ որում, Էնիսթոնն ինքն անձամբ չի նվիրել այն ռեժիսորին: Այնուամենայնիվ, Սփիրսը վստահ է, որ պատմության հետևում կանգնած է դերասանուհին: Իր փաստարկը հիմնավորելու համար նա հիշեցրել է Ամերիկայի ռեժիսորների գիլդիայի մրցանակաբաշխության արարողությունը, որտեղ, ըստ նրա, Էնիսթոնը ներկայացել է նմանատիպ նվերների տուփով:

Իրավիճակին մոտ կանգնած աղբյուրը Daily Mail-ին ասել է, որ Էնիսթոնը «չի հիշում, որ երբևէ նման նվեր տա»: Աղբյուրը նաև կասկածի տակ է դրել Սփիրիսի վկայությունը՝ նշելով, որ եթե դերասանուհին իսկապես ցանկանար նրան ինչ-որ բան նվիրել, կարող էր բացիկ կցել։

Սփիրիսի խոսքով՝ այդ ամենը տեղի է ունեցել նկարահանումների ավարտից հետո։ Ռեժիսորի օգնականը խնդրել է նրան նստել, որից հետո ամբողջ անձնակազմը հավաքվել է շուրջը։ Ապա պրոդյուսերը մոտեցել է նրան նվերների տուփով։

«Ես մտածեցի՝ «Ի՜նչ հուզիչ է»։ Ես բացեցի այն, և, այնտեղ դիլդո էր, գրողը տանի։ Եվ ես ստիպված էի բացել այն ամբողջ անձնակազմի առջև։ «Շնորհակալություն», - ասել է ռեժիսորը։

Նա հատկապես վրդովված էր այն փաստից, որ սեքս խաղալիքը զարդարված էր ադամանդներով։ «Այն ուներ ադամանդներ։ Դուք նույնիսկ չէիք կարող օգտագործել այն», - բողոքել է Սփիրիսը՝ առաջացնելով հաղորդավար Մայքլ Մոյնիհանի ծիծաղը։

Ռեժիսորը բացատրել է, որ ինքը նվերը վերջապես կապել է Էնիսթոնի հետ Ամերիկայի ռեժիսորների գիլդիայի մրցանակաբաշխությունից հետո։ Երկու կանայք էլ, «Հինգ» ֆիլմի մյուս ռեժիսորների՝ Դեմի Մուրի, Ալիշա Քիզի և «Հրաշք կինը» ֆիլմի իր աշխատանքով հայտնի Փեթի Ջենքինսի հետ միասին, առաջադրվել էին հեռուստատեսային ֆիլմի ռեժիսորական աշխատանքի համար։

Սփիրիսի խոսքով՝ արարողության ժամանակ Էնիսթոնը մոտեցել է իրեն՝ սեքս-խաղալիքը պարունակող տուփին նման տուփով։

«Նա մոտեցել է ինձ, և ես հարցրել եմ. «Ի՞նչ ունես այնտեղ, ևս մեկ դիլդո՞»։ Նա ասել է. «Ոչ, սա նվեր է Մարթա Կաուֆմանի համար», - հիշել է ռեժիսորը՝ նկատի ունենալով «Ընկերներ» սերիալի համահեղինակին։

«Բայց տուփը նույնն էր։ Նույն նվերների տուփը։ Նշանակում է՝ սրանք Ջենիֆեր Էնիսթոնի ստորագրությամբ տուփերն են։ Այո, կարող են դատի տալ ինձ դրա համար, բայց ինձ համար միևնույն է», - ասել է Սփիրիսը։



© NEWS.am STYLE