«Այս ագահ սրիկաները պարտվելու են». Իթան Հոուքը քննադատում է Հոլիվուդի ագահ հայտնիներին և կանխատեսում ապստամբություն էլիտայի դեմ

12:32   16 հոկտեմբերի, 2026

Դերասան և «Օսկար»-ի նոմինանտ Իթան Հոուքը խստորեն քննադատել է Հոլիվուդի ազդեցիկ գործիչներին՝ մեղադրելով նրանց ամբողջ զվարճանքի ոլորտը վերահսկելու ձգտման մեջ: GQ ամսագրին տված հարցազրույցում նա կանխատեսել է իշխանության գլուխ կանգնածների դեմ զանգվածային ապստամբություն և կոչ է արել ստեղծագործող մարդկանց դիմադրել փողի և ալգորիթմների թելադրանքներին։

«Ես հավատում եմ ապստամբությանը: Կարծում եմ՝ մի օր մարդիկ կարթնանան և կհակազդեն: Կլինեն զանգվածային շարժումներ երաժշտության մեջ, զանգվածային շարժումներ թատրոնում, մարդիկ կմիավորվեն»,-ասել է Հոուքը։

Դերասանը կարծում է, որ հարստությունն ու ազդեցությունը չեն երաշխավորում երկարաժամկետ հաղթանակ, և որ նրանք, ովքեր իրենց համարում են ոլորտի վարպետներ, ի վերջո կպարտվեն: «Այսպիսով, մի անհանգստացեք փողի և այն ագահ սրիկաների համար, ովքեր կարծում են, որ վերահսկում են բոլորին: Վերջիվերջո, նրանք միշտ պարտվում են: Եվ վաղ թե ուշ նրանք բոլորը մահանալու են: Նրանք կարծում են, որ հաղթում են, բայց իրականում պարտվում են, քանի որ իրենց կյանքն արժեք չունի», - ասել է դերասանը։

Հոուքը նաև քննադատել է Հոլիվուդի ֆինանսական համակարգը՝ նշելով, որ ստեղծագործողները հաճախ ավելի քիչ են ստանում իրենց համար ամենից թանկ նախագծերի համար։

«Ես տեսնում եմ ուղիղ կապ. որքան շատ ես սիրում նախագիծը, այնքան քիչ ես վարձատրվում դրա համար։ Եթե ուզում ես գերազանցել ալգորիթմը, շատ դժվար է ակնկալել պատշաճ աշխատավարձ»,- ծբացատրել է նա։



© NEWS.am STYLE