22:46 15 հոկտեմբերի, 2026«Ոսկե գլոբուս»-ը (Golden Globes) կմեծարի հայ դերասան Սամվել Թադևոսյանին «Ոսկե գլոբուս. Մետաքսի ճանապարհ» (Golden Globes Silk Road) խորագրով անդրանիկ հանդիսավոր երեկոյի ընթացքում, որը տեղի կունենա 2026 թվականի հոկտեմբերի 23-24-ին Ուզբեկստանում, գրում է Armenian Film Society-ն:
Սամվել Թադևոսյանը կարժանանա «Ոսկե գլոբուսի փարոս» (Golden Globes Beacon Award) մրցանակին, որը շնորհվում է Կենտրոնական Ասիայի և Կովկասի այն խոստումնալից արվեստագետներին, որոնք ներկայացնում են կինոյի և հեռուստատեսության տաղանդների նոր սերնդին։
Սամվել Թադևոսյանը լայն ճանաչում է ձեռք բերել «Կյանք ու կռիվ» ռազմական դրամայում գլխավոր դերով։ Այս դերակատարումը նրան բերել է համազգային ճանաչում՝ արժանացնելով Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի և Հայաստանի ազգային կինոակադեմիայի «Անահիտ» մրցանակի։
Երկօրյա հանդիսավոր միջոցառումը նվիրված կլինի Կենտրոնական Ասիայի և Կովկասի կինոյի ու հեռուստատեսության ոլորտի գործիչների ձեռքբերումներին՝ մեծարելով վեց արվեստագետի Հայաստանից, Ուզբեկստանից, Ադրբեջանից, Վրաստանից և Ղազախստանից։
Լուսանկարը՝ Heikki Kaski