11:30 16 հոկտեմբերի, 2026Հայկական TERESS բրենդը հետաքրքիր կերպով ներկայացրեց իր նոր՝ աշուն-ձմեռ 26-27 հավաքածուն. շնորհանդեսի հյուրերը կարողացան հենց տեղում փորձել իրենց հավանած նմուշները: Այդպիսով, դիզայներ և բրենդի հիմնադիր Թերեզա Ղարաբաղցյանը ցուցադրությունը վերածեց ինքնատիպ «դեգուստացիայի»:
Посмотреть эту публикацию в Instagram
Շնորհանդեսը տեղի ունեցավ 5 Concept երևանյան խանութ-սրահում։ Ինչպես նշում է դիզայները, հավաքածուն ամբողջությամբ ոգեշնչված է սարերից, քամուց ու ուժեղ կանանցից։ Թերեզի խոսքով՝ հայ կանանց մեծամասնությունը հենց այդպիսին է։
Նոր հավաքածուն բազմազան է։ Այստեղ կգտնեք բաճկոններ, թրենչեր, վանդակավոր պիջակներ, կիսատաբատներ ու շրջազգեստներ։ Այն հրաշալիորեն համադրում է սպորտային ու էլեգանտ տարրերը, որոնք նորաձև կդարձնեն աշնանային ու ձմեռային կերպարները։
NEWS.am STYLE-ը ևս ներկա է եղել ցուցադրությանը։ Ավելի մարնրամասն՝ մեր պատրաստած տեսանյութում։
Սյունե Առաքելյան