13:05 16 հոկտեմբերի, 2026Գոյ թատրոնն ապացուցում է, որ թատերախումբը կարող է գոյություն ունենալ նույնիսկ հարազատ պատերից դուրս։ Չնայած դժվարություններին ու թատրոնի շենքի համար պայքարին՝ Գոյը վերադարձավ։
Թատերախմբի առաջին ներկայացումը, որն ազդարարեց նրանց նոր շունչը, «Խելագար»-ն է, որի առաջնախաղը տեղի ունեցավ հոկտեմբերի 12-ին՝ Պարոնյանի անվան թատրոնում։
Սա մեծ իրադարձություն էր ոչ միայն թատրոնի, այլև գործընկերների համար։ Այդ էր վկայում այն թատերական աստղաբույլը, որը ներկա էր պրեմիերային։
Посмотреть эту публикацию в Instagram
Վերադարձի համար ընտրված պիեսը Դարիո Ֆոյի «Անարխիստի պատահական մահը» ստեղծագործությունն է, որը նոր բեմադրության մեջ կոչվում է «Խելագարը»։ Պիեսը հիմնված է Ջուզեպպե Պինելիի՝ անարխիստի իրական պատմության վրա։ Ստեղծողները գործողությունները տեղափոխել են ավելի մոտ իրականություն և պիեսում տեսել են վերջին տարիներին Հայաստանում տեղի ունեցածի անմիջական արձագանքը։
Այստեղ բոլորը փորձում են թաքցնել ճշմարտությունը, իսկ Խելագարը պարզապես որոշում է նրանց մի քիչ «օգնել» կամ…
Ներկայացման գլխավոր դերերում հանդես են գալիս Սամվել Թոփալյանը, Սամսոն Ստեփանյանը, Աշոտ Տեր-Մաթևոսյանը, Վաչե Երիցյանը, Նարինե Պետրոսյանը, Գուրգեն Սարգսյանը և Մարինե Պետրոսյանը։ Պրոդյուսեր՝ Արսեն Ազիզյան։
Սյունե Առաքելյան