«Ընթրիք հիմարի հետ»․ ներկայացում, որը ձեզ կստիպի մտածել՝ արդյոք արժե՞ ընդունել չորեքշաբթի օրերի ընթրիքի հրավերները

15:04   16 հոկտեմբերի, 2026

Հոկտեմբերի 13-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ Ֆրանսիս Վեբերի «Ընթրիք հիմարի հետ» հայտնի ստեղծագործության նոր բեմադրության պրեմիերան։

Ծանոթ պատմություն, հայտնի հերոսներ, բայց նոր մեկնաբանություն՝ նոր թիմի ու դերասանական կազմի մատուցմամբ։ 

Ներկայացման գլխավոր դերերում հանդես են գալիս Սոս Ջանիբեկյանը և Մհեր Մխիթարյանը, Պոնչը, Մարիամ Ադամյանը, Լևոն Հախվերդյանը, Լուիզա Մելքոնյանը, Արթուր Մանուկյանը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

Ըստ «Le Dîner de cons» պիեսի: Հեղինակ՝ Ֆրանսիս Վեբեր: Սցենարի հեղինակներ՝ Վան Գրիգորյան, Արման Սարգսյան, Մհեր Մխիթարյան: Բեմանկարիչ՝ Արև Պետրոսյան: Բեմադրիչ՝ Արման Սարգսյան: Պրոդյուսերներ՝ Արման Միտոյան, Արման Սարգսյան:

«Ընթրիք հիմարի հետ» պիեսը ֆրանսիացի դրամատուրգ Ֆրանսիս Վեբերի կատակերգությունն է, որը պատմում է մարդկանց ինքնահավանության, նախապաշարմունքների և մարդկային արժանապատվության մասին։

Պիեսի գլխավոր հերոսը հաջողակ ու ինքնավստահ հրատարակիչ է։ Նա իր ընկերների հետ ամեն չորեքշաբթի կազմակերպում է հատուկ ընթրիք, որի ընթացքում յուրաքանչյուրն իր հետ բերում է մեկին, ում համարում է հիմար։ Ընթրիքի մասնակիցները զվարճանում են այդ մարդկանց միամտության և տարօրինակությունների հաշվին։

Պիեսի հիմնական միտքն այն է, որ մարդուն արտաքին տպավորությամբ կամ ուրիշների չափանիշներով հիմար համարելը սխալ է։ Երբեմն նրանք, ովքեր իրենց խելացի են համարում, ավելի անխոհեմ են վարվում, քան նրանք, ում ծաղրում են։

Պիեսը ոչ միայն զվարճալի իրավիճակների շարք է, այլև հիշեցում, որ յուրաքանչյուր մարդ արժանի է հարգանքի, և որ բարությունը, անկեղծությունն ու մարդկային վերաբերմունքը շատ ավելի կարևոր են, քան հպարտությունն ու ինքնահավանությունը։

Մյուս մանրամասները՝ NEWS.am STYLE-ի պատրաստած տեսանյութում։

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE