«Ես դև չեմ». Քիմ Քարդաշյանի 13-ամյա դուստրը պատասխանել է իր արտաքինը քննադատողներին

20:46   16 հոկտեմբերի, 2026

Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի 13-ամյա դուստրը՝ Նորթ Ուեսթը, արձագանքել է իր անհավանական ոճի քննադատությանը: Մոր հետ TikTok-յան ուղիղ եթերում տեղի ունեցած զրույցի ժամանակ դեռահասը անդրադարձել է իր արտաքին տեսքի «դիվային» լինելու մեղադրանքներին:

«Դադարեք ասել, որ ես դև եմ: Ոչ, ես դև չեմ: Պարզապես այն պատճառով, որ ես սիրում եմ այսպես հագնվել, մի՛ դատեք գիրքը՝ ելնելով դրա կազմից»,-նշել է Նորթը:

Քիմ Քարդաշյանը ենթադրել է, որ նման մեկնաբանությունները կապված են դստեր սև վարսերի և բազմաթիվ պիրսինգների հետ: Սակայն Նորթն ինքը չի հասկանում, թե ինչու է իր ոճը կապված ինչ-որ դիվային բանի հետ:

Ուղիղ հեռարձակման ժամանակ դեռահասը նաև բացատրել է իր սպիտակ գոթական կերպարի խորհրդանշականությունը, որը նա կրել է սեպտեմբերին Չիկագոյի The Vic-ում կայացած իր առաջին մենահամերգի ժամանակ: Նորթն ասել է, որ միտումնավոր է ընտրել սպիտակը՝ իր հավատքը ընդգծելու համար:

«Ես մտածեցի. «Եթե սա իմ առաջին ելույթն է, ես պետք է հայտնվեմ որպես հրեշտակ՝ ամբողջությամբ սպիտակով: Գիտեք, որ ես դիվային մասին չեմ: Ես հավատում եմ Հիսուսին: Այսպես էի ուզում ցույց տալ ձեզ, որ ես լույս եմ բերում, այլ ոչ թե խավար»,-ասել է նա:

Քարդաշյանը աջակցել է դստերը՝ նշելով, որ անսովոր ոճի հանդեպ նրա հետաքրքրությունը սկսվել է վաղ մանկությունից: Աստղի խոսքով՝ մանկապարտեզ հաճախելուց առաջ Նորթը երազում էր քթի և հոնքերի պիրսինգի մասին, իսկ նախադպրոցական տարիքում փորձարկել է կեղծ զարդեր:

Նորթն ինքը նույնպես հերքել է այն ենթադրությունները, որ իր ներկայիս տեսքը կապված է ծնողների ամուսնալուծության հետ, որը պաշտոնապես ավարտվել է 2022 թվականին:

Նրա արտաքին տեսքը վերջերս պարբերաբար քննարկվում է սոցիալական ցանցերում: Նրա կապույտ մազերը, մարմնի տարբեր փիրսինգները և ժամանակավոր դաջվածքները գրավել են ուշադրությունը: Սակայն, օգոստոսին Dazed ամսագրին տված հարցազրույցում Նորթը բացատրել է, որ ինքը պարզապես արտահայտվում է նորաձևության և գեղեցկության փորձարկումների միջոցով:

«Բոլորը հետաքրքրված են տղաներով, վեյփինգով և անում են ամեն տեսակի վատ բաներ: Բայց ես ուզում եմ միայն կապույտ մազեր և փիրսինգ»,-կիսվել է նա:

Այնուամենայնիվ, նրա ծնողներն դնում են որոշակի սահմանափակումներ. Նորթը խոստովանել է, որ կցանկանար քթի փիրսինգ անել, բայց նրանք դեռ թույլ չեն տվել:



© NEWS.am STYLE