Պլասիդո Դոմինգոն ներկայացրել է կադրեր՝ Երևանում կայանալիք համերգի փորձից

18:00   16 հոկտեմբերի, 2026

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա հայ մեծանուն տենոր, համաշխարհային օպերային արվեստի նշանավոր ներկայացուցիչ Գեղամ Գրիգորյանի ծննդյան 75-ամյակին նվիրված գալա-համերգը։ Երեկոյին հատուկ մասնակցություն կունենան նաև աշխարհահռչակ օպերային արտիստ Պլասիդո Դոմինգոն և միջազգային ճանաչում ունեցող սոպրանո Հասմիկ Գրիգորյանը։

850449664_1684086396411854_8671312308316460194_n.jpg (114 KB)

852484293_1684086296411864_3962499776957233915_n.jpg (98 KB)

853637362_1684086339745193_5649065322762983286_n.jpg (115 KB)

Դոմինգոն սոցիալական ցանցերի իր էջերում հազվադեպ կադրեր է հրապարակել առաջիկա համերգի փորձերից, որոնց կից գրել է․ «Երեկ թատրոնում հիանալի փորձ ունեցանք Հասմիկ Գրիգորյանի, մենակատարների, երգչախմբի, նվագախմբի և երիտասարդների ծրագրի ձայների հետ։ Կհանդիպենք այսօր երեկոյան»։

853053358_1684086346411859_5644012538388088314_n.jpg (128 KB)

853091899_1684086279745199_557587319029030439_n.jpg (83 KB)

Հավելենք, որ գալա-համերգը հարգանքի տուրք է մեծանուն հայ տենորի հիշատակին և նրա արվեստին, որը շարունակում է իր ուրույն տեղը զբաղեցնել համաշխարհային օպերային մշակույթի պատմության մեջ։

853377648_1684086303078530_7677956365589835921_n.jpg (119 KB)



© NEWS.am STYLE