13:22 17 հոկտեմբերի, 2026Մեգան Մարքլը խոստացել է այլևս չկրել ֆրանսիացի դիզայներ Ռոլան Մուրեի դիզայներական հագուստները, այն բանից հետո, երբ նրա թիմը սխալմամբ կապ է հաստատել Քեյթ Միդլթոնի աշխատակազմի հետ՝ դիզայների կողմից Սասեքսի դքսուհուն տրված հագուստը վերադարձնելու համար։ Մուրեն այս մասին պատմել է իր «Ես Ռոլան Մուրեն եմ. Մսագործի տղան, որը հագցնում էր աշխարհը» հուշագրությունում։
Դիզայների խոսքով՝ Մեգանը զայրացած է եղել և զանգահարել է իրեն՝ բողոքելով. «Դու պատկերացում չունես, թե ինչ ես արել։ Դու ինձ խայտառակել ես»։ Մուրեն պնդում է, որ ներողություն է խնդրել՝ սխալի համար մեղադրելով աշխատակցուհուն, բայց դքսուհին հրաժարվել է լսել։
«Հիմա դու հասկանո՞ւմ ես, որ ես երբեք այլևս չեմ կարող կրել քո հագուստը», - հայտարարել է նա։
Մուրեն և Մարքլը մտերիմ ընկերներ են եղել 2015 թվականից։ Դիզայները ապագա դքսուհու հետ հանդիպել է Թուրքիայի մի հյուրանոցում, և մի քանի ամիս անց նա առաջինն էր, ում Մեգանը պատմել էր արքայազն Հարրիի հետ իր սիրավեպի մասին՝ նույնիսկ նախքան նրանց հարաբերությունների հրապարակումը։ Դիզայները հետագայում առաջարկել է ուղարկել նրա հագուստները պաշտոնական միջոցառումների համար։
Հակամարտությունը սկսվել է այն բանից հետո, երբ Մուրեի աշխատակիցը կապ է հաստատել Քեյթ Միդլթոնի թիմի հետ՝ Քենսինգթոնի պալատ, հագուստի վերադարձը կազմակերպելու համար։ Դիզայները բացատրել է, որ, հավանաբար, այս ուղին ընտրել է հարմարության համար, քանի որ երկար տարիներ աշխատել է Ուելսի արքայադստեր հետ։
Մուրեն ավելի ուշ տեսել է Մեգանին իր զգեստներից մեկի էժանագին կրկնօրինակով և գրել նրան՝ ասելով, որ նման ընտրությունը ծիծաղելի է։
Սասեքսի դքսուհու ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել դիզայների հայտարարությունները։ Իր հուշագրությունում Մուրեն նաև ջերմորեն է խոսում Քեյթ Միդլթոնի մասին՝ նշելով, որ նա, հավանաբար, կնախընտրեր ապրել ուշադրության կենտրոնում, եթե ընտրության հնարավորություն ունենար։