Մայքլ Դուգլասը պատմել է, թե ինչպես է Դենի ԴեՎիտոն կուլ տվել մարիխուանայով բոլոր ծխախոտները, երբ նրանց կանգնեցրել է ոստիկանությունը

14:11   17 հոկտեմբերի, 2026

82-ամյա Մայքլ Դուգլասը զվարճալի պատմություն է պատմել այն մասին, թե ինչպես է իր վաղեմի ընկերը՝ դերասան Դենի ԴեՎիտոն, մի քանի գոնտ մարիխուանա կուլ տվել, երբ ոստիկանությունը կանգնեցրել է նրանց։

Դուգլասը դեպքի մասին պատմել է The Joe Rogan Experience փոդքասթում։ Դերասանի խոսքով՝ ինքն ու 81-ամյա ԴեՎիտոն համերգի էին գնում և մարիխուանա էին կրում, երբ ոստիկանությունը կանգնեցրել է նրանց՝ անօրինական ձախ շրջադարձ կատարելու համար։

«Ես ձախ շրջադարձ կատարեցի, և հանկարծ գրեթե անմիջապես իմ ետևում ոստիկանական մեքենա հայտնվեց։ Տեսա, թե ինչպես են կարմիր լույսերը թարթում և մտածեցի. «Օ, ոչ», - հիշում է Դուգլասը։

Իրավիճակը կարգավորելուց հետո նա վերադարձել է մեքենայի մոտ և պարզել, որ ԴեՎիտոն որոշել էր ապացույցները վերացնել հնարավորինս կտրուկ ձևով։

«Հիշում եմ, թե ինչպես վերադարձա մեքենա։ Դեննին ինձ հետ էր, և մենք, մի քանի գոնտ կուլ տվեցինք։ Նա նստած էր հետևի նստատեղին։ Ես նայեցի նրան և ասացի. «Որտե՞ղ է մարիխուանան»։ «Եվ Դեննին ժպտաց։ Նրա ամբողջ բերանը... կանաչ էր։ Նա բոլորը կուլ էր տվել»,-ասում է Դուգլասը։

Դերասանն այս դրվագը նկարագրել է որպես Դե Վիտոյի հետ իր երկարամյա բարեկամության հետ կապված բազմաթիվ խենթ պատմություններից մեկը։ «Մենք հիանալի ժամանակ ենք անցկացրել»,-հավելել է նա։



© NEWS.am STYLE