Շերը բացահայտել է իր պաշտամունքային «մերկ» զգեստի գաղտնիքը, որը նա հագել էր 1974 թ-ի Met Gala-ին

15:29   17 հոկտեմբերի, 2026

Շերը կիսվել է իր կարիերայի ամենահայտնի հագուստներից մեկի՝ 1974 թվականի Met Gala-ի ի ժամանակ կրած թափանցիկ զգեստի անսովոր պատմությամբ։ Պարզվում է, որ պաշտամունքային կերպարի համար նախատեսված նյութը արգելված էր Միացյալ Նահանգներում, և լեգենդար դերասանուհի Մարլեն Դիտրիխը օգնել է այն մաքսանենգ ճանապարհով ներմուծել երկիր։

шпл.jpg (74 KB)

Vogue-ին տված հարցազրույցում 80-ամյա երգչուհին հիշել է դիզայներ Բոբ Մաքիին, որը տասնամյակներ շարունակ ստեղծել է իր բեմական և հասարակական կերպարները։ Նրա մահից հետո՝ 2026 թվականի սեպտեմբերին, Շերը կորցրեց ոչ միայն իր վաղեմի ստեղծագործական գործընկերոջը, այլև մտերիմ ընկերոջը։

«Ես հիշում եմ ամեն պահը»,-խոստովանել է երգչուհին՝ խոսելով դիզայների հետ աշխատանքի մասին։ Նա Մաքիի հագուստը բնութագրել է որպես անթերի որակով և մանրուքների նկատմամբ ուշադրությամբ։

шпл1.jpg (71 KB)

«Նրա հագուստները կարելի էր կրել թե ներսի հատվածից, թե դրսի կողմով՝ դրանք այնքան գեղեցիկ էին պատրաստված։ «Շատերն էին պատճենում նրա զգեստները, բայց նրանք դրանք չէին ստեղծում այնպես, ինչպես նա»,-ասել է Շերը։

Մաքիի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը 1974 թվականին Մետրոպոլիտենի արվեստի թանգարանի զգեստների ինստիտուտի գալա-երեկոյին հագած թափանցիկ զգեստն էր։ Այն կարված էր ամբողջովին թափանցիկ ցանցավոր  գործվածքից՝ ամբողջ մակերեսով ասեղնագործությամբ։ Եզրը և թևքերը զարդարված էին փետուրներով, որոնք ծածանվում էին շարժվելիս։

шпл2.jpg (82 KB)

Շերի խոսքով՝ զգեստը սկզբնապես նախատեսված էր 1920-ականներից մինչև 1970-ական թվականները նորաձևությունը նշող լուսանկարահանման համար։ Երբ եկավ Met Gala գնալու ժամանակը, երգչուհին չգիտեր, թե ինչ հագներ, ուստի նա և Մաքին որոշեցին ընտրել նկարահանման կերպարներից մեկը։

«Այս զգեստի գաղտնիքը, որը մարդիկ չգիտեն, այն է, որ այն պատրաստված էր սուֆլե կոչվող նյութից, որն արգելված էր Ամերիկայում»,-ասել է Շերը։

Պարզվում է, որ գործվածքը գաղտնի կերպով ԱՄՆ է բերվել Մարլեն Դիտրիխի կողմից՝ հատուկ Մակիի համար։ Երգչուհին հիշել է, թե ինչպես մի անգամ գնացել էր հավաքույթի և նկատել, որ մի կինը սառնարանից ինչ-որ բան էր հանում և աղբարկղը նետում։

«Ես չէի հասկանում, թե ինչ էր անում, ուստի հարցրի Բոբին. «Ո՞վ է նա»։ Եվ նա ասաց. «Մարլեն Դիտրիխն է»։ Նա բերեց այն գործվածքը, որն օգտագործել էինք զգեստը կարելու համար», - կիսվել է Շերը։

Երգչուհին Մակիին է վերագրում իր ճանաչելի ոճը զարգացնելու և նորաձևության խորհրդանիշ դառնալու օգնությունը։ «Առանց Բոբի ես նորաձևության խորհրդանիշ չէի դառնա։ Նա մեծ դեր խաղաց իմ սեփական կերպարը զարգացնելու գործում։ Ես ինքս էլ որոշ բաներ էի մտածում, բայց հենց Բոբն էր, որ ինձ մղեց իսկապես հմայիչ կերպարանափոխությունների»,-խոստովանել է Շերը։



© NEWS.am STYLE