Սիրուշոյի եւ Իվետա Մուկուչյանի նոր տեսահոլովակները, Իվետայի 40-ամյակն ու սիրելիի շնորհավորանքը, Անդրեի ու Արթուր Խաչենցի ջերմ հոլովակները՝ դուստրերի հետ․ Instagram

20:30   18 հոկտեմբերի, 2026

Instagram-ն այս շաբաթ էլ ջերմացրեց, հուզեց, նաև ժպիտ պարգևեց ու ուրախացրեց նորություններով։ Սկսենք՝ հերթով։

Անդրեի դուստրը՝ Եվան, դարձավ 3 տարեկան։ Երգիչը ներկայացրեց դստեր համար գրված երգն ու տեսանյութ հրապարակեց դրա ներքո՝ շնորհավորելով նրան ու արտահայտելով իր կարոտը։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Andre (@andrehovnanyan)

«Ծնունդդ շնորհավոր, իմ ամենաթանկ։ Երկու տարի է՝ մեզ բաժանել են՝ հակառակ իմ ու քո կամքի։ Բայց քեզ իմ սիրուց ոչ ոք չի կարող զրկել։ Ես չեմ դատում․ ժամանակը, ճշմարտությունն ու օրենքը ամեն ինչ իրենց տեղը կդնեն։ Իսկ ես պայքարելու եմ, մինչև նորից քեզ գրկեմ, իմ հավերժ բալիկ»,-հրապարակմանը կից գրել է երգիչը։

Արթուր Խաչենցն էլ, որը վերջերս է զգացել հայրական բերկրանքը, փոքրիկ դստեր մասնակցությամբ է տեսանյութ հրապարակել՝ ցուցադրելով, թե ինչպես է աղջիկը՝ Սէրլին, հայրիկին թիկնած վայելում նրա կատարումն ու խաղաղ ննջում դրա ներքո։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от KHACHENTS Arthur ♰ Արթուր ԽԱՉԵՆՑ (@khachents)

Իվետա Մուկուչյանը հոկտեմբերի 14-ին նշել է ծննդյան 40-ամյակը։ Երգչուհուն այս առթիվ ռոմանտիկ շնորհավորանք է հղել նրա ընտրյալը՝ հայտնի երաժշտական պրոդյուսեր Ռոշան։ Նա իրենց համատեղ լուսանկարներն է տեղադրել Instagram-ում և գրել․ 

«Ծնունդդ շնորհավոր, իմ քաղցր արքայախնձոր։ Ամենագեղեցիկ և ամենահիանալի աղջիկ։ Սիրում եմ քեզ, իմ թագուհի։ Պատրաստվիր հաջորդ 57-ին։ Կուկու»,-անգլերենով գրել է նա։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от ROCHA (@rochaofficial)

Իվետան նաև նոր տեսահոլովակ է ներկայացրել այս շաբաթ։ Այն նկարահանվել է «Մի գդալ սեր» ֆիլմում հնչող On My Mind երգի հիման վրա։ Տեսահոլովակում կտեսնեք նաև Ռոշային, ինչպես նաև՝ կադրեր համանուն ֆիլմից։

Սիրուշոն ևս ուրախացրել է հետևորդներին նոր տեսահոլովակով։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sirusho (@sirushoofficial)

Երգչուհին նախ իր էջում փոքրիկ հատված տեղադրեց իր նոր՝ «Չեմ ների» երգից, այնուհետև այն ներկայացրեց մինիմալիստական ոճի գեղեցիկ տեսահոլովակով։ 



© NEWS.am STYLE