Բելլա Հադիդը ստվերել է բոլորին Victoria's Secret-ի շոուի ժամանակ. Երկու տպավորիչ կերպարներ և հսկա թևեր  

12:45   19 հոկտեմբերի, 2026

30-ամյա Բելլա Հադիդը 2026 թվականի Victoria's Secret-ի նորաձևության ցուցադրության գլխավոր աստղերից մեկն էր։ Մոդելը ցուցադրության ժամանակ քայլել է երկու ցնցող կերպարներով՝ հիացնելով երկրպագուներին։

Առաջինը բազմագույն ասեղնագործված կրծկալ էր՝ ծաղիկներով զարդարված դեկորատիվ թևերով և հագեցած կանաչ երանգի կիսաթափանցիկ մինի կիսաշրջազգեստ։ Բելլան իր շիկահեր մազերը իջեցրել էր և մեջտեղից բաժանել։

бкр.jpg (68 KB)

Երկրորդ կերպարը ոչ պակաս տպավորիչ էր. սպիտակ ներքնազգեստի հավաքածուի վրայից թափանցիկ սպիտակ բարձր օձիքով զգեստ, որը լրացված էր արծաթե մանրամասներով հսկա սպիտակ թևերով։

бкр1.jpg (57 KB)

Բելլայի մասնակցությունը ցուցադրությանը նախապես հայտարարված չէր։ Նա նախկինում Victoria's Secret-ի ցուցադրության ժամանակ պոդում էր դուրս եկել 2016, 2017, 2018, 2024 և 2025 թվականներին։ Բելլային ցուցադրության ժամանակ հաջորդում էր նրա ավագ քույրը՝ 31-ամյա Ջիջի Հադիդը։ Նա ներկայացել է արծաթե վերնաշապիկով, կապույտ և վարդագույն ներքնազգեստով և աչքի ընկնող արծաթե թևերով՝ ծոպերով։ Բելլայի հայտնվելը բուռն արձագանք է առաջացրել սոցիալական ցանցերում:

бкр2.jpg (96 KB)

«Բելլա Հադիդ, դու գլխավոր հերոսն ես»,- գրել է երկրպագուներից մեկը: Մեկ այլ օգտատեր խոստովանել է, որ զսպել է արցունքները՝ նշելով, որ մոդելը արժանի է ողջ ուշադրությանը: Մեկ այլ օգտատեր հայտարարել է, որ Բելլայի հայտնվելը շոուն իսկապես տպավորիչ է դարձրել:

бкр3.jpg (52 KB)

Մոդելի վերադարձը ցուցադրություն հատկապես ուշադրության է արժանացել անցյալ տարվա շոուից հետո: Այդ ժամանակ որոշ հեռուստադիտողներ ենթադրել էին, որ Բելլան դժվարանում էր պահպանել հավասարակշռությունը ծանր թևերի պատճառով՝ հաշվի առնելով Լայմի հիվանդության հետ կապված նրա առողջական խնդիրները: Ի պատասխան՝ մոդելը շեշտել է աքսեսուարի ծանրությունը. «Մենք չենք պատրաստվում ձևացնել, թե այդ թևերը 50 ֆունտ չեն կշռում: Բայց դրանք այնքան գեղեցիկ են»:



© NEWS.am STYLE