15:05 19 հոկտեմբերի, 2026Բոհեմ թատրոնը պատրաստվում է նոր ներկայացման։ Այն կոչվում է «Բլեֆ» և ելնելով վերնագրից՝ դժվար չէ պատկերացնել, թե ինչ զվարճալի խառնաշփոթ է սպասվում հանդիսատեսին։ NEWS.am STYLE-ն օրերս ներկա է եղել ներկայացման փորձերից մեկին, նկարել մի քանի կադր ու պարզել՝ դերասաններից ով՝ ինչ դերում է հանդես գալու։ Իսկ կազմն, իսկապես, աստղային է ու սպասված։
Ագնեսա Շահնազարյան ու Արտյոմ Կարապետյան դերասանական զույգին, որը սիրվել էր «Բոլոլա» սիթքոմից, կրկին կտեսնեք ամուսինների դերում։ Նրանց կերպարներն, ինչ-որ առումով, ընդհանրություններ ունեն էկրանային կերպարների հետ, սակայն հատկանշական է, որ Արտյոմ Կարապետյանի համար սա առաջին դերն է թատրոնում, այն էլ՝ գլխավոր։
Посмотреть эту публикацию в Instagram
Դերասանը խոստովանում է՝ հուզվում է, բայց խաղընկերները, հատկապես, Ագնեսան, մեծապես ոգևորում ու աջակցում են իրեն բեմում։
Այստեղ կտեսնեք նաև այլ հետաքրքիր կերպարների, որոնց դերերում հանդես են գալիս Քնարիկ Զաքարյանը, Տաթև Պետրոյանն ու Արփինե Իսրայելյանը։ Արփինեի համար ներկայացումը ևս կարևոր նշանակություն ունի։ Դերասանուհին երկարատև դադարից հետո վերադառնում է նոր դերով ու խոստանում՝ այն կլինի հետաքրքիր ու անսպասելի։
Պիեսի հեղինակ և բեմադրող՝ Գարիկ Միրզոյան, ներկայացման պրոդյուսեր և թատրոնի տնօրեն Քրիստինա Հովհաննիսյան։
Դերասանական կազմի մյուս խոստովանություններն ու առաջին հայացքը կերպարներին՝ մեր պատրաստած տեսանյութում։
Սյունե Առաքելյան