Ջո Մանգանիելոն ցուցադրել է հսկայական վիշապի դաջվածքը, որն արել է վիրահատությունից հետո՝ սպիները ծածկելու համար  

14:11   20 հոկտեմբերի, 2026

Դերասան Ջո Մանգանիելոն Instagram-ում ցուցադրել է մոտավորապես 90 սմ երկարությամբ հսկայական վիշապի դաջվածք, որը ծածկում է իր մարմնի աջ կողմը: 49-ամյա «Իսկական արյուն» ֆիլմի աստղի խոսքով՝ դաջվածքը օգնել է նրան թաքցնել լուրջ վիրահատությունից առաջացած սպիները և վերականգնել իր մարմնի նկատմամբ վերահսկողությունը:

Մանգանիելոն հրապարակել է լուսանկարներ, որոնք ցույց են տալիս դաջվածքի ստեղծման ամբողջ գործընթացը՝ սև ուրվագծից մինչև կարմիր և նարնջագույն երանգներով վերջնական տարբերակը:

мтату.jpg (89 KB)

Իր նոր Bloodlines հուշագրությունում, դերասանը պատմել է իր տարիներ շարունակ տևած պայքարի մասին աուտոիմուն հիվանդության դեմ, որը քիչ է մնացել կյանք արժենա։ 2016 թվականին նա նաև կարիք է ունեցել շտապ աղիքային վիրահատության:

«Գրքի 4-րդ գլխում ես համեմատեցի իմ պայքարը հիվանդության հետ՝ իմ մարմնի կողմից ասպետներ ուղարկելով գոյություն չունեցող արևմտյան վիշապի դեմ կռվելու: Երբ զինվորները չկարողացան գտնել թշնամուն, նրանք սկսեցին անցքեր բացել իմ մարմնում», - գրել է դերասանը:

мтату1.jpg (100 KB)

Նա բացատրել է, որ իր առաջին դաջվածքի գաղափարը ծնվել է վիրահատությունից հետո: «Իմ վիրաբուժական սպիները մարմնիս աջ կողմում երեք ոտնաչափ երկարությամբ վիշապով ծածկելու որոշումը իմ փորձն էր վերականգնելու կյանքիս նկատմամբ որոշակի վերահսկողությունը և մարմնիս հասկացնելու, որ ժամանակն է դադարեցնել վիշապի վրա հարձակվելը: Ի վերջո, արևելյան վիշապը ես էի», - նշել է Մանգանիելլոն։

Անցյալ շաբաթ դերասանը նաև ցնցող լուսանկարներ է հրապարակել հիվանդանոցից՝ հաստ աղիքի հեռացումից հետո: Նա բացահայտել է, որ վիրահատությունից հետո արագորեն քաշ էր կորցնում։

мтату2.jpg (110 KB)

«Հաստ աղիքի հեռացումից հետո առաջին օրերին քաշս սկսեց կտրուկ նվազել: Վիրահատությունից հետո երկու շաբաթվա ընթացքում ես կորցրեցի մոտ 60 ֆունտ», - ասել է նա։

Մանգանիելլոն նաև ներկայացրել է երկրորդ վիրահատությունից՝ անաստոմոզից հետո իր ստամոքսի խոշորացված լուսանկարը: Այս պրոցեդուրայի ընթացքում հեռացվել է նրա ստոման, և աղիքի մնացած հատվածները միացվել են։



© NEWS.am STYLE