22:22 21 հոկտեմբերի, 2026Ամերիկացի նկարչուհի Ակյանե Կրամարիկը, որը հայտնի է Հիսուս Քրիստոսի իր դիմանկարով, որը նա նկարել է ութ տարեկանում, պնդում է, որ մանկության տարիներին անսովոր հոգևոր փորձառություն է ունեցել: Նա ասում է, որ երբ հինգ տարեկան էր, անհետացել է գրեթե յոթ ժամով, մինչ իր ընտանիքը, հարևանները և ոստիկանությունը խուզարկում էին իր թաղամասը։
32-ամյա նկարչուհին այս պատմությունը պատմել է Շոն Հանիթիի «Hang Out with Sean Hannity» փոդքասթում: Ակյանեի խոսքով՝ նա, ասես, միջադեպը տեսած լիներ թռչնի թռիչքի բարձունքից։
Նկարչուհու խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել Միսսուրիում։ Նրա ծնողները հետագայում նրան տեղեկացրել են, որ նա անհետ կորել էր մոտավորապես վեցուկեսից յոթ ժամ։
Ակյանեն ինքը պնդում է, որ այս ընթացքում ճանապարհորդություն է ունեցել դեպի մեկ այլ աշխարհ։ Նա ասում է, որ Աստված իրեն ցույց է տվել արտասովոր պատկերներ և գիտելիքներ է փոխանցել, և այդ փորձառությունն ինքնին շատ ավելի երկար է թվացել, քան իրականում անցած ժամանակը։
Այս դրվագը դարձել է նրա մանկության մի քանի հոգևոր փորձառություններից մեկը, որոնց մասին նկարչուհին հետագայում խոսել է։
Ութ տարեկանում Կրամարիկը նկարել է «Խաղաղության իշխանը»/Prince of Peace՝ Հիսուս Քրիստոսի դիմանկարը, որը նրան միջազգային ճանաչում է բերել։ Նրա արտասովոր գեղարվեստական տաղանդը նրան հայտնի է դարձրել՝ որպես հրաշամանուկ։
Ակյանեի խոսքով՝ այդ փորձառությունը ազդել է ոչ միայն իր աշխատանքի, այլև իր ընտանիքի աշխարհայացքի վրա։ Նրա ծնողները իրենց երեխաներին մեծացրել են ոչ կրոնական միջավայրում, բայց դստեր պատմությունը ստիպել է նրանց վերանայել իրենց սեփական համոզմունքները։