10:30 22 հոկտեմբերի, 2026Դերասանները սովոր են ուրիշների փոխարեն խոսել, ապրել ուրիշների պատմություններով ուբեմում բացահայտել զգացմունքներ, որոնք երբեմն իրական կյանքում խնամքով թաքցնում են։ Բայցի՞նչ է լինում, երբ հարցերն ուղղվում են հենց իրենց։ Այս անգամ մեր բլիցի հյուրը Կամերայինթատրոնի դերասան Նարեկ Ալեքսանյանն է։
23 հարց՝ առանց երկար մտածելու, առանց պատրաստի սցենարի։ Խոսելու ենք երջանկության ուվախերի, սիրո ու հիասթափությունների, մանկության երազանքների ու մեծահասակների փոքրիկգաղտնիքների մասին։ Կփորձենք պարզել՝ ինչն է Նարեկին զայրացնում, ինչից է վախենումծերանալիս և ինչ կփոխեր իր անցյալում։ Իհարկե, դերասանի մասնագիտությունը ենթադրում էտարբեր կերպարներ մարմնավորելու կարողություն, բայց այս անգամ նոր կերպար ստեղծելուկարիք չկա։ Այստեղ գլխավոր դերը հենց Նարեկինն է՝ իր մտքերով, զգացմունքներով, թուլություններով ու նախասիրություններով։
Իսկ քանի որ կյանքը միայն խորիմաստ մտքերից ու փիլիսոփայական հարցերից չի բաղկացած,մեր զրույցում տեղ կա նաև մի փոքր հումորի, անսպասելի խոստովանությունների և այն հարցերիհամար, որոնց պատասխանելն ավելի դժվար է, քան բեմում ամենաբարդ տեսարանը խաղալը։Պատրա՞ստ է Նարեկը բացահայտել իրեն 23 հարցի ընթացքում։ Մենք հարցրինք։ Հիմա հերթընրանն է՝ անկեղծ, անմիջական ու, ինչպես վայել է դերասանին, հնարավորինս հետաքրքիր։