18:00 22 հոկտեմբերի, 2026Երկարատև բանակցություններից հետո Հայաստան է գալիս աշխարհահռչակ TOM FORD բրենդը։ Ապրանքանիշի խանութ-սրահը կբացվի Երևանի Աբովյան 3 հասցեում գտնվող ԱՕԿՍ-ի պատմամշակութային շենքում։
Ամերիկացի դիզայներ Թոմ Ֆորդի կողմից 2005 թվականին հիմնադրված բրենդն ընդգրկում է մի շարք ուղղություններ՝ նորաձևություն, աքսեսուարներ, օծանելիք և կոսմետիկա։
Հայաստանում TOM FORD-ի ֆրանչայզինգի իրավունքները տնօրինում է Z&A-ը։ Ընկերությունների խումբն արդեն 20 տարի է՝ Հայաստանում, Վրաստանում և Հունգարիայում պաշտոնապես ներկայացնում է միջազգային առաջատար բրենդներ։ Z&A-ի պորտֆոլիոն ներառում է ZEGNA, Burberry, Polo Ralph Lauren, Emporio Armani, HUGO, BOSS, Sandro, Maje և միջազգային ճանաչում ունեցող այլ բրենդներ։
TOM FORD-ի մուտքը հայկական շուկա համընկնում է Z&A-ի զարգացման նոր փուլի հետ։ Ընկերությունը վերջերս ներկայացրել է իր թարմացված վիզուալ ինքնությունը՝ ազդարարելով զարգացման նոր շրջափուլի մեկնարկը ոչ միայն Հայաստանում, այլև Վրաստանում, Հունգարիայում և Միացյալ Նահանգներում։
Հայաստանում գործունեության շարունակական զարգացմանը զուգահեռ՝ Z&A-ն ամրապնդում է նաև իր միջազգային ներկայությունը։ Ընկերությունը պատրաստվում է Նյու Յորքի Սոհո թաղամասում բացել իր սեփական՝ HAYELI նորաձևության բրենդի խանութ-սրահը։