14:32 23 հոկտեմբերի, 2026NBA-ի աստղ ԼաՄելո Բոլը անկեղծորեն խոսել է իր ընտանիքում ծնողական պարտականությունների բաժանման մասին: Բասկետբոլիստն ասել է, որ չի փոխում իր ինը ամսական որդու՝ ԼաՕնի տակդիրները, քանի որ դա համարում է իր ընկերուհու՝ Անա Մոնտանայի պարտականությունը:
«Իմ ընկերուհին է այդ ամենը անում: Եվ դա նորմալ է, մենք սիրում ենք միմյանց», - ասել է 25-ամյա մարզիկը Inside the NBA հաղորդման ժամանակ:
Ըստ Բոլի՝ ինքն ու իր զուգընկերը պարտականությունների հստակ բաժանում ունեն, և յուրաքանչյուրը գիտի իր պարտականությունները:
Հաղորդավար Էրնի Ջոնսոնը նշել է, որ բասկետբոլիստը շատ բան է բաց թողնում՝ հրաժարվելով մասնակցել նման ամենօրյա մանկական խնամքին: ԼաՄելոն պատասխանել է՝ պարզաբանելով, որ փոխել է որդու տակդիրները, բայց դա չի համարում իր պարտականությունը:
«Ես անպայման դա արել եմ նախկինում, բայդ դա պարզապես իմ աշխատանքը չէ», - ընդգծել է նա: ԼաՄելո Բոլը և Անա Մոնտանան, որի իրական անունը Անալիսիա Չավես է, ծնողներ են դարձեռլ 2026 թվականի հունվարին: Նրանց որդին՝ ԼաՕնը, այժմ ինը ամսական է: