«Ես գիտեմ, թե որտեղ ես դու». Ջոն Բայդենի որդուն կասկածում են մարմնավաճառուհուն սպառնալու մեջ

13:15   24 հոկտեմբերի, 2026

ՀԴԲ-ն հետաքննում է այն հաղորդագրությունները, որոնց համաձայն՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի որդին սպառնացել է Լոս Անջելեսի սեքս աշխատողին և պնդել, որ գիտի նրա գտնվելու վայրը, ըստ ուրբաթ օրը հրապարակված գաղտնազերծված դաշնային փաստաթղթերի։

ՀԴԲ-ի երդմնագրի համաձայն՝ 2020 թվականի դեկտեմբերին կինը կապ է հաստատել գործակալության հետ՝ պնդելով, որ Բայդենից հաղորդագրություն է ստացել, որը նա ընկալել է որպես սպառնալիք։

«Մի մոռացիր, որ ես գիտեմ, թե որտեղ ես գտնվում, դու կրում ես էլեկտրոնային հետևողական սարք, իսկ նոութբուքը ձայնագրում էր»,-ասվում է փաստաթղթերում մեջբերված հաղորդագրության մեջ։

Կինը նաև հետաքննողներին ասել է, որ սեռական հարաբերություն է ունեցել Բայդենի հետ նոութբուքի առջև՝ երրորդ կողմի հետ տեսազանգի ժամանակ։ Նա պնդում է, որ Բայդենը չի վճարել ծառայությունների համար, ապա որոշ ժամանակ սպառնացել է իրեն՝ փորձելով վերադարձնել իր գումարի մի մասը։ Ենթադրյալ միջադեպի ճշգրիտ ամսաթիվը պարզ չէ։

ՀԴԲ աշխատակիցների միջև հաղորդակցությունները ցույց են տալիս, որ նրանք քննարկել են հաղորդագրությունը 2020 թվականի դեկտեմբերին։ Նիկի Ֆլորիսը՝ գործակալության նախկին բարձրաստիճան պաշտոնյա, նույնպես տեղյակ է եղել դրա մասին։ 2023 թվականին նա Կոնգրեսին ասել է, որ գործընկերների հետ չի քննարկել Հանթեր Բայդենի դեմ հետաքննությունները։

Սկանդալային նոութբուքը

Հանթեր Բայդենի նոութբուքում հայտնաբերվել են տասնյակ հազարավոր էլեկտրոնային նամակներ, հազարավոր լուսանկարներ և տասնյակ տեսանյութեր: Նյութերից մի քանիսը, ըստ New York Post-ի, պարունակում էին Բայդենի լուսանկարներ՝ սեքս աշխատողների և մերկապարուհիների ընկերակցությամբ:

Հանթերը բազմիցս կասկածի տակ է դրել ֆայլերի իսկությունը, սակայն ՀԴԲ գործակալներն ու դաշնային դատախազները դատարանում հաստատել են այդ նյութերի իսկությունը:

2024 թվականին Բայդենը դատապարտվել է անօրինական զենք պահելու համար: Նա նաև մեղավոր է ճանաչվել 1.4 միլիոն դոլարի հարկերից խուսափելու մեջ: 2024 թվականի դեկտեմբերին Ջո Բայդենը ներում է շնորհել որդուն՝ պաշտոնը թողնելուց կարճ ժամանակ առաջ:



© NEWS.am STYLE