ՈւՂԻՂ. Մալթայում մեկնարկել է «Մանկակամն Եվրատեսիլ 2026»-ը. Հայաստանը կներկայանա 8-րդ համարի ներքո

23:00   24 հոկտեմբերի, 2026

Մալթայում այս պահին տեղի է ունենում «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթը, որտեղ Հայաստանը ներկայացնում է Նարեն՝ Boo երգով։ Մրցույթին այս տարի մասնակցում է 16 երկիր՝ Հայաստան, Ալբանիա, Կիպրոս, Ֆրանսիա, Վրաստան, Իռլանդիա, Իտալիա, Մալթա,Չեռնոգորիա,Նիդեռլանդներ, Հյուսիսային Մակեդոնիա, Լեհաստան, Պորտուգալիա, ՍանՄարինո,Իսպանիա, Ուկրաինա։ Մեր մասնակիցը ելույթ կունենա 8-րդ համարի ներքո։

Նարեի օգտին կարող եք քվեարկել աշխարհի ցանկացած կետից, այդ թվում՝ Հայաստանից։ դրա համար պետք է այցելել  https://vote.junioreurovision.tv կայք, դիտել բոլոր ելույթների նախադիտումները, անվճար քվեարկել Հայաստանը 08 համարի ներքոներկայացնող Naré-ի և ձեր նախընտրած այլ երկու պատվիրակների օգտին։



© NEWS.am STYLE