Հայաստանը՝ «Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հաղթող

01:22   25 հոկտեմբերի, 2026

Մալթայում ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ 2026» մրցույթը, որում հաղթող ճանաչվեց Հայաստանի ներկայացուցիչ Նարեն՝ Boo երգով։

Հայաստանը ժյուրիի քվեարկությամբ 12 միավոր ստացավ Կիպրոսից և Ալբանիայից՝ հավաքելով 103 միավոր։ Հեռուստադիտողի քվեարկության արդյունքում Նարեն հավաքեց 99 միավոր։ Հայաստանն իր 12 միավորը տվեց Կիպրոսին։

Հավելենք, որ Նարեն 13 տարեկան է։ Նա «Մանկական Եվրատեսիլ»-ին փորձել է մասնակցել 3 անգամ, և չնայած անհաջողություններին՝ Նարեն, NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշել է, որ ինքը երբեք չի հանձնվում և միշտ գնում է իր երազանքի հետևից։ Այս տարի Նարեին հաջողվեց հաղթել ոչ միայն հայաստանյան նախընտրական փուլը, այլև նվաճել «Եվրատեսիլի» երկրպագուների սրտերը։

Նարեի Boo երգը սեփական վախերը հաղթահարելու ու առաջ շարժվելու մասին է։ 

Երգի հեղինակներն են Լիլիթ Նավասարդյանն ու Գրիգոր Կյոկչյանը, գործիքավորումը կատարել է Նիկ Էգիբյանը։ Տեսահոլովակի և բեմադրության ռեժիսորը Արթուր Մանուկյանն է։

Սա «Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանի երրորդ հաղթանակն է: Առաջինը գրանցվել է 2010-ին՝ Վլադիմիր Արզումանյանի «Մամա» երգով, այնուհետև՝ 2021-ին, Մալենան մրցույթը բերեց Հայաստան՝ «Քամի» երգով:

View this post on Instagram

A post shared by NEWS.am STYLE (@style.news.am)



© NEWS.am STYLE