20:30 25 հոկտեմբերի, 2026Այս շաբաթ հայտնիների ինստագրամյան հրապարակումները բավական տարբեր էին ուքննարկվող։ Բայց սկսենք ամենաթարմից ու ուրախալիից…
Հայաստանը երեկ ևս մեկ հաղթանակ գրանցեց «Մանկական Եվրատեսիլում»։ Մեր երկիրը ներկայացնող երգչուհին՝ Նարեն, իր Boo երգով դարձավ մրցույթի հաղթողը։ Սա Հայաստանիերրորդ հաղթանակն է «Մանկական Եվրատեսիլում»։ Առաջինը գրանցվել է 2010-ին՝ ՎլադիմիրԱրզումանյանի «Մամա» երգով, այնուհետև՝ 2021-ին, Մալենան մրցույթը բերեց Հայաստան՝ «Քամի» երգով: Մրցույթն այս տարի անցկացվում էր Մալթայում։
View this post on Instagram
Շարունակելով դրական նորությունների շղթան՝ նշենք, որ այս շաբաթ հայկական շոուբիզնեսում կազմվեցին նոր ընտանիքներ։ Օրերս դերասանուհի Դիանա Մխիթարյանի հարսանիքն էր։
View this post on Instagram
Իսկ այսօր ամուսնանում է դերասանուհի Էլեն Սաֆարյանը։ Instagram-ում արդեն հայտնվել են որոշհարսանեկան կադրեր։ Ամենահուզիչը, թերևս, Արսեն Սաֆարյանի ու կնոջ արաջին հանդիպումն է արդեն հարսի զգեստ հագած Էլենի հետ։
View this post on Instagram
Հոկտեմբերի 21-ին ծննդյան 46-ամյակն է նշել աշխարհահռչակ հայուհի Քիմ Քարդաշյանը։ Ռեալիթիշոուների աստղը սոցիալական ցանցերում լուսանկարներ է հրապարակել՝ ցուցադրելով իր ծննդյան օրվա կերպարը։ Քիմն ընտրել էր երկու կերպար՝ գինեգույն ու կանաչ խալաթային զգեստներ՝ իրենց համապատասխան գլխազարդերով։
View this post on Instagram
Շաբաթվա ամենաքննարկվող մեդիադեմքը բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանն էր՝ HayDalek-ը։ Սկզբում հանրությունը քննարկեց ու քննադատեց նրա գրառումը, որում նա կղանքի էմոջի էր օգտագործել` հավելելով։ «Ք․․եմ ու սկսենք»։
Այնուհետև ինքը՝ բլոգերը, հանդես եկավ հաղորդագրությամբ՝ նշելով, որ մտադիր է թողնել բլոգգինգը։
«Իմ շատ սիրելի հետևորդներ, ես շուտով՝ մի քանի ամիսների ընթացքում կավարտեմ բոլորգրանցված համագործակցությունները ու պայմանագրերով ամրապնդվածպարտականությունները, որից հետո ես կդադարեցնեմ իմ գործունեությունը՝ որպես բլոգեր։
View this post on Instagram
Ինձ համար հոգեպես շատ բարդ է ամեն անգամ ստանալ այս ատելության ալիքները, շատ սիրելովձեզ և ավելի շատ սիրելով ինձ ու իմ ընտանիքը՝ նման որոշում եմ կայացրել։
Շնորհակալ եմ այս հինգ տարիների համար։
Խնդրում եմ այս գրառումս չփորձել մանիպուլացնել․ սա իմ պարզ մարդկային որոշումն է»,-իրգրառման մեջ նշել էր Ռաֆիկը։
Ավելի ուշ բլոգերը հանդես եկավ նաև տեսաուղերձով.