«Ինձ դուր է գալիս նրանց հետ ժամանակ անցկացնելը». Լյուիս Հեմիլթոնը բացահայտել է Քիմ Քարդաշյանի երեխաների հետ իր հարաբերությունների մանրամասները

11:37   26 հոկտեմբերի, 2026

Ֆորմուլա 1-ի արշավորդ Լյուիս Հեմիլթոնը կիսվել է Քիմ Քարդաշյանի հետ իր հարաբերությունների մասին զարմանալի մանրամասնությամբ: Նա բացահայտել է, որ հեռուստաաստղի երեխաներին նվիրել է Հալո անունով ոսկեգույն ռետրիվեր, որն այժմ դարձել է ընտանիքի նոր անդամը։

«Ես սիրում եմ ժամանակ անցկացնել ընկերուհուս երեխաների հետ: Այս տարի ես նրանց շուն եմ նվիրել: Այսպիսով, փոքրիկ Հալոն այս ընտանիքի նոր անդամն է», - ասել է Հեմիլթոնը մամուլի ասուլիսի ժամանակ։

Քիմն արդեն ցույց էր տվել ձագուկին սոցիալական ցանցերում հուլիսին, երբ ժամանակ էր անցկացնում Լյուիսի հետ լճի ափին: Մի լուսանկարում աստղը քնքշորեն համբուրում է կենդանու քիթը, լուսանկարների շարքը մակագրելով «lakemaxxing» լակոնիկ արտահայտությամբ։

Սեպտեմբերին Հեմիլթոնը նույնպես հրապարակել էր Հալոյի լուսանկարը: Այդ ժամանակ շնիկը նկատելիորեն մեծացել էր և ոգևորությամբ կրծում էր պլաստիկ միջնորմը։

Հեմիլթոնի անկեղծությունը հատկապես ուշագրավ է՝ հաշվի առնելով, թե որքան զգույշ է զույգը հրապարակայնորեն խոսել իրենց հարաբերությունների մասին: Վերջերս The Times-ին տված հարցազրույցում Քարդաշյանը որոշեց չմեկնաբանել մրցարշավորդի հետ իր սիրավեպը. «Ամբողջ հարգանքով հանդերձ՝ ես կնախընտրեի չմեկնաբանել»։

Միևնույն ժամանակ, Հեմիլթոնը, կարծես, հարմարավետ է զգում իր դերում՝ որպես այն մարդու, ով ժամանակ է անցկացնում Քիմի երեխաների հետ և ներգրավված է նրանց ընտանեկան կյանքում։

Լուսանկարը` Stefanie Keenan/Getty Images



© NEWS.am STYLE